Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Մեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. Փաշինյան Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ) Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Ցուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր
Հայաստան

Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է

Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենքի ուժով հանրային մուլտիպլեքսից հանել ռուսական հեռուստաալիքները: Այսինքն` Հայաստանի բնակիչները շուտով չեն կարողանալու սովորական ալիքներով դիտել տարիներ շարունակ հայկական հեռուստացանկում եղած ռուսական հեռուստաալիքները, այդ թվում` «Первый канал», «Россия» և «Культура» ալիքները, որոնք շատ մեծ լսարան ունեն Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի «հիմնավորումն» այն է, որ հայկական հանրային մուլտիպլեքսում պետք է լինեն միայն ու միայն հայկական հեռուստաալիքներ, և ռուսերենով ու անգլերենով հեռուստաալիքներ չպետք է լինեն: Դրանք կարող են լինել մասնավոր կաբելային ցանցերում կամ մասնավոր մուլտիպլեքսում (ինչը գոյություն չունի):

Միայն ապուշին պարզ չէ, որ անգլերենի մասը զուտ աճպարարություն է, որովհետև երկար տարիներ հանրային մուլտիպլեքսում եղած CNN-ը Հայաստանում զրոյական լսարան ունի: Լեզվական, մշակութային ու քաղաքակրթական իրողություններն են այդպիսին: Իսկ ռուսերենով ալիքները, մասնավորապես` «Первый канал-ը» և «Россия-ն» շատ մեծ լսարան ունեն Հայաստանում, էլ չասած «Култура»-ի մասին, որ համամարդկային արժեքների և համամարդկային մշակույթի հանրայնացման համատեքստում ահռելի լուսավորչական աշխատանք է կատարում: Այս քայլով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մեկ նպատակ է հետապնդում. հերթական սեպը խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ և Հայաստանը ևս մեկ քայլով հեռացնել Ռուսաստանից` սպասարակելով ինչ-որ անհասկանալի ու վտանգավոր սոռոսական օրակարգ:

Իհարկե, Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձելու է հիմնավորել ինքնիշխանության ամրապնդման և հայերենի դիրքերն ամրապնդելու «փաստարկներով», բայց բոլորն են հասկանում` չի կարող ինքնիշխանությունից և հայկական ինքնության ամրապնդումից խոսել մարդկանց մի խումբ, որ իշխանության գալուց հետո Հայաստանում Սոռոսի գրասենյակի ուղիղ ցուցումներով պատերազմ է հայտարարել հայ ազգայինին ու հայկական ինքնությանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը պատվիրատուների թելադրանքով խնդիր ունի Հայաստանի բնակչությանը դուրս հանել ռուսալեզու քաղաքակրթական-տեղեկատվական դաշտից` կտրելով նաև Ռուսաստանում ապրող շուրջ երեք միլիոն հայերի հետ համատեղ մշակութային-տեղեկատվական դաշտում ապրելու հեռանկարից:

Իսկ գիտե՞ք, թե ինքնիշխանության ամրապնդման կարգախոսների ներքո ռուսական ալիքների փոխարեն հայկական հանրային մուլտիպլեքսում ի՞նչ է լինելու. օրինակ` հայալեզու «ԱզատությունTV-ն» է լինելու: Այո այո, այն «Ազատությունը», որը ժամանակ առ ժամանակ հայերենով հայ մարդկանց շրջանում հակառուսական քարոզչություն է իրականացնում, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացնում, և երբեք չի օգտագործում «Արցախի Հանրապետություն» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունները»,- գրել է նա։