Թողեք նորմալ քեֆ անենք
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաեւ իշխանականները։ Վերջին անգամ այն երկարաձգվեց օգոստոսի 12-ին։ Որոշ տեղեկություններով՝ մինչ ԱԺ հատուկ նիստը թեժ քննարկում է ծավալվել «Իմ քայլում», շատերն են կարծիք հայտնել, որ առանց արտակարգ դրության էլ կարելի է պայքարել համավարակի դեմ, իսկ սահմանափակումների հետեւանքն իրենք էլ են զգում։
Հատուկ նիստում պատգամավոր Սասուն Միքայելյանը նույնիսկ չթաքցրեց դժգոհությունը՝ ելույթ ունեցավ ընտանեկան միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակման մասին․ «Սահմանափակումը, որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով: Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, 60 հոգով հնարավորություն կտանք, կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, հարսանիք չեն կարողանում անել, հնարավորություն կտանք, որ անեն հարսանիքը: Կամ տարածքները, որ ասում եք՝ բաց տարածքներում է միայն թույլատրվում, մարզերում էլ երեկոները ցուրտ է, փակ տարածքներում կարող է արվել 60 հոգանոց հարսանիք` պահպանելով սեղանների հեռավորությունը»: Բնականաբար, նրա առաջարկն անտեսվեց, իսկ Միքայելյանի ելույթից հետո բոլորն ակտիվորեն քննարկում են, որ պատգամավորն անձնական պատճառ ունի․ մեկ տարուց ավելի է՝ նրա դուստրը նշանված է փոխմարզպետի հետ, ու չեն կարողանում հարսանիք անել, իսկ Միքայելյանը՝ որպես սրսուռ ավանդապաշտ, չի ուզում աղջկան առանց հարսանիքի ճանապարհել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է