Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Ինչո՞ւ են կորոնավիրուսով վարակված պացիենտներին դուրս գրում մինչեւ լիարժեք ապաքինումը

Աննան կորոնավիրուսով վարակվել է հուլիսին: Նա ստացիոնարում 17 օր է մնացել, եւս 3 օր հյուրանոցում եւ եւս 15 օր բուժումը շարունակել է տանը: Նույնիսկ բուժումն ավարտելուց հետո նրան երկար ժամանակ անհանգստացրել է թուլությունն ու էներգիայի պակասը, եւ միայն վերջերս են նրա ուժերը վերականգնվել:

31-ամյա Աննան (պացիենտի անունը փոխված է իր խնդրանքով) NEWS.am Medicine-ին պատմեց, որ իր ինքնազգացողությունը հուլիսի սկզբին աստիճանաբար վատացել է, երկար ժամանակ ուշադրություն չի դարձրել թուլությանն ու հեւոցին: Մի անգամ զգացել է, որ դժվար է շնչում՝ տանը նույնիսկ թեթեւ աշխատանք անելով: Այդ ժամանակ նա դիմել է պոլիկլինիկա, սակայն ռենտգենը ոչինչ չի հայտնաբերել, եւ թերապեւտը տուն է ուղարկել՝ խորհուրդ տալով լավ հանգստանալ:

Սակայն հանգիստը չի օգնել, եւ Աննայի վիճակն էլ ավելի վատացել, այդ պատճառով մի քանի օր անց նա կրկին դիմել է պոլիկլինիկա: Այս անգամ նրան հակաբիոտիկներ են նշանակել: Սակայն այդ դեղերն ընդունելուց 7 օր անց ոչինչ չի փոխվել, Աննայի վիճակը գնալով վատացել է: Թուլությանն ու հեւոցին ավելացել է գլխացավն ու հազը: Մի անգամ գիշերը Աննան արթնացել շնչահեղձ լինելուց: Նա շտապօգնություն չի կանչել իր հարազատներին եւ երեխային չվախեցնելու համար:

Հաջորդ օրն առավոտյան Աննան դիմել է մասնավոր բուժկենտրոն: Թերապեւտն ուղարկել է թոքերի ԿՏ անելու: Պարզվել է, որ Աննայի մոտ երկկողմանի թոքաբորբ է: Եվ չնայած նրան, որ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, բժիշկն ասել է, որ ամբողջական պատկերը ցույց է տալիս կորոնավիրուսի առկայությունը, եւ նա պետք է շտապ ստացիոնար բուժում ստանա:

Աննան վերադարձել է տուն, որպեսզի հավաքի իրերն ու հիվանդանոց գնա, սակայն տեսել է, որ իր որդին ծածկվել է տաք ձմեռային ծածկոցով: Նրա ջերմությունը հասել է 39-ի, եւ Աննան շտապօգնություն է կանչել: Նրան եւ որդուն տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ, որտեղ թեստ են անցկացրել, Աննայի թեստի պատասխանը դրական է եղել, երեխայինը՝ բացասական:

Նրանք 5 օր մնացել են ստացիոնարում եւ դեղորայք ընդունել, որից հետո երեխային դուրս են գրել, իսկ Աննային տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»:

Չնայած երիտասարդ տարիքին եւ քրոնիկ հիվանդությունների բացակայությանը՝ Աննան շատ ծանր է տարել կորոնավիրուսը: Նույնիսկ ստացիոնարում երկար ժամանակ չէր հաջողվում իջեցնել ջերմությունը, հազն էլ ավելի էր ուժեղանում, շնչառությունը՝ դժվարանում: Աննայի խոսքով՝ այդ օրերին նա դժվարությամբ էր ուժերը հավաքում, որպեսզի մի քիչ ջուր խմեր կամ ուտեր: Ավելին, որոշ դեղեր բացասաբար էին ազդում նրա սրտի վիճակի վրա:

Աննան 12 օր անցկացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում», որից հետո 3 օր՝ հյուրանոցում, իսկ հետո՝ տանը: Այդ ժամանակ Աննայի ինքնազգացողությունը դեռ լավ չի եղել, եւ ջերմությունը դեռ չի կարգավորվել: Սակայն նրան դուրս են գրել եւ ասել, որ բուժումը կարելի է տանը շարունակել:

«Կրկնակի ԿՏ եմ արել, որը ցույց է տվել, որ թոքերը դեռ լավ վիճակում չեն: Ես բժշկին հարցրեցի, թե արդյոք ես ապաքինված եմ համարվում, ինչին նա պատասխանեց, որ ես ապաքինվում եմ: Կորոնավիրուսի կրկնակի թեստ չարեցին, ասացին, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ես վախենում էին տուն վերադառնալ, քանի որ կարող էի վարակել ընտանիքիս մյուս անդամներին»:

Որոշ հետազոտությունների տվյալներով՝ առաջին ախտանիշների հայտնվելուց արդեն 10-14 օր անց կորոնավիրուսով վարակվածներն արդեն վարակիչ չեն շրջապատի համար, եւ նման պացիենտների հետագա բուժումը կարելի է կազմակերպել նաեւ ամբուլատոր պայմաններում, եթե պացիենտն իրեն լավ է զգում կամ էլ որեւէ լուրջ հիմք չկա նրան ստացիոնարում թողնելու համար:

Եվս 15 օր Աննան դեղորայք է ընդունել տանը: Նրա ինքնազգացողությունը վերջապես լավացել է, եւ այժմ նա գրեթե առողջ է: Նրա որդին եւս իրեն լավ է զգում, ընտանիքի մյուս անդամները կամ չեն վարակվել կամ էլ վարակն առանց ախտանիշների են տարել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից նշեցին, որ առողջապահության նախարարի 10.04.2020թ. թիվ 1239-Ա (http://www.moh.am/images/legal-550.pdf) հրամանի հավելված 4-ով հաստատված կարգի համաձայն` բժշկական կազմակերպություններից կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրումն իրականացվում է հիվանդության կլինիկական դրսեւորումների հետընթացի (ռեգրեսի) դեպքում` կլինիկական եւ ռադիոլոգիական չափանիշներին համապատասխան:

Միաժամանակ, կորոնավիրուսային հիվանդության կապակցությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող ծերանոցների եւ անօթեւանների ժամանակավոր կացարանների շահառուների, հեմոդիալիզային բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող պացիենտների, ինչպես նաեւ հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելու նպատակով այլ բժշկական կազմակերպություններ տեղափոխվող պացիենտների դուրսգրումն իրականացվում է ՊՇՌ հետազոտության կրկնակի բացասական արդյունքի դեպքում, որը կատարվում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների շրջանակներում: