Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

450 գրամից ավելի հաց և 20 գրամից պակաս կաթ. ի՞նչ են սպառում քաղաքացիները

«Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կաթի օրական միջին սպառումը 20 գրամից պակաս է, իսկ հացի օրական միջին սպառումը՝ 450 գրամից ավելի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ ներկայացնելով սպառողական շուկայի գնային միտումները։

Նրա խոսքով, վերոնշյալ թվերն աղաղակող են, որովհետև շատ ու շատ առաջատար երկրներում կաթի օրական սպառումը միջինում 200 գրամ է։

«Սա խոսում է գնողունակության մասին։ Բնականաբար, անվճարունակ մարդկանց ծանրության կենտրոնը հացի, հացաբուլկեղենի և մակարոնեղենի վրա է, և դա առողջ սննդակարգ չէ։ Հատկապես մանուկ հասակում և երիտասարդության շրջանում 200 գրամ կաթը պարտադիր նորմ է, այլապես մանուկի օրգանիզմը չի մեծանա։ Հիմա սա է վիճակը»,- նշեց բանախոսը։

Ըստ Արմեն Պողոսյանի, մյուս կողմից էլ ընտանիքի ծախսերի 65%-ը գնում է սննդին, ինչը զարգացած երկրների հետ համեմատելիս, աղետալի արդյունք է.

«Եթե ընտանեկան բյուջեում 25%-ից անցնում է սննդին ուղղված գումարը, ապա շատ երկրներում այդ մարդիկ հայտնվում են սոցիալական կամ ընտանեկան նպաստառուների ցանկում։ Եթե փորձենք այդ 65%-ին գումարել նաև հանրային ծառայությունները՝ հոսանք, գազ, ջուր..., կլինի ևս 30%, ու կստացվի, որ մնացած հետաքրքրությունների համար՝ հագուստ, գիրք, ժամանց, գումար չի մնում։ Մշակութային ծախսերը 1%-ից ցածր են, ինչը մեզ համար առաջնային խնդիր է։ Մարդը չի ծնվել կոշիկ կամ բանջարեղեն սպառելու համար։ Նա ծնվել է հոգևոր կյանքով ապրելու համար։ Իսկ այսպիսի ցուցանիշների դեպքում իրավիճակը պարզ է»,- շեշտեց նա։

Այժմ, բանախոսի կարծիքով, հնարավոր չէ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանալ, թե նախկին եռամսյակում ինչ միտումներ են եղել։ Նա նշեց, որ միայն ինչ-որ գներ են նշվում, բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ արված համեմատություններ չկան. «Մեր դիտարկումներով գները բարձրանում են, բայց համապարփակ պատկեր մենք չենք կարող տալ, դա պետք է անի վիճակագրական ծառայությունը»։

Անդրադառնալով սպանդանոցների խնդրին՝ Արմեն Պողոսյանը նշեց, որ իրենք կատեգորիկ դեմ են ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքին։

«Մարդկանց ոչ թե փաստի առաջ պետք է կանգնեցնեն, այլ նախապատրաստեն..., մի խոսքով, հաջողվեց էդ լուծումը հետաձգել, բայց սա ցուցադրական փաստ էր․ եթե բակային մորթն արգելվում է և թույլատրվում է միայն սպանդանոցային մորթը, որքան մարդիկ կհայտնվեին ծանր նյութական վիճակում։ Մարդը, որ աճեցրել է անասունը, ինչքան ծախս պետք է աներ՝ կենդանուն տեղափոխելու համար։ Այդ ամենը կանդրադառնար մսի գնի վրա։ Իսկ սննդի պետական ծառայության պետը հայտարարում է, որ կլինի այսքան սպանդանոց այս մարզում, կկառուցվի այստեղ-այնտեղ..., վիրավորական է։ Երբ կլինի, երբ կկառուցվի, այդ ժամանակ էլ կխոսենք, կքննարկենք՝ ինչքանով դա ազդեց մսի գնի վրա»,- ասաց նա։

Բանախոսը կողմ է, որ խանութներում վաճառվի միայն սպանդանոցներում մորթված կենդանիների միսը, սակայն պնդում է՝ դա չի կարող չազդել գնի վրա։

«Հիմա քիչ են սպանդանոցները, և 70 ու ավելի կմ տեղափոխում են անասուններին, որ մորթեն։ Դա ազդում է գնի վրա, այլ ձև չկա։ Օրինակ, զառամյալ տատիկը հեռավոր գյուղից բերում է կաթ և կաթնամթերք, և վաճառում է ավելի էժան, քան խանութում։ Իսկ եթե նա հանձներ այդ մթերքը, ապա կստանար գումարի 30%-ը։ Գյուղմթերք աճեցնող մարդկանց համար կարևոր է գնումների ճիշտ կազմակերպումը։ Մեկը գնում է գյուղ և ասում՝ կաթը 90 դրամով կընդունեմ։ Իսկ ինչո՞ւ այդ գնով, եթե խանութում կաթի գինը 300 դրամ է։ Դա նպաստում է, որ մարդը գյուղմթերքի արտադրությունը թողնի և գնա քաղաք»,-ասում է Արմեն Պողոսյանը։