Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Բացահայտվել են նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ փողերի լվացման դեպքեր․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքեր։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ (խմբ․՝ Գագիկ Բեգլարյան), համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը, 27.05.2009 թ-ին, 06.05.2009 թ-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք:


Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ-ին, 10.02.2011 թ-ին, 01.06.2011 թ-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Նշված գործողությունների արդյունքում խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք՝ 235.000.000 ՀՀ դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված առանձնապես խոշոր չափերով գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս օժանդակությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:

Դեպքի առթիվ 2020 թ. օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն նույն սխեմայի գործադրմամբ համայնքապատկան այլ գույքերի նկատմամբ ապօրինի տիրանալու վարկածը ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ, որի արդյունքում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը: