Որքան գումար է հատկացվել տրանսպորտային միջոցներում ախտահանումներ անելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը որպես աջակցություն 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երեւանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 1-ին դադարեցվել էր հանրային տրանսպորտի գործունեությունը եւ այն վերաբացվել էր միայն մեկ ու կես ամիս անց՝ մայիսի 15-ին՝ անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքով: Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաեւ ախտահանվեն, ուղեւորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել՝ յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղեւորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ կատարված եւ չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով։»։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան