Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Սնանկության գործընթացներն ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների հանցավոր մեխանիզմներով. Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սնանկության գործերով կառավարիչների հանցավոր, անբարեխիղճ վարքագծի, այդ թվում նաեւ դատավորի հետ հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում, կոպտագույն կերպով խախտվում են քաղաքացիների, կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Դատախազությունից:

Մասնավորապես, նշված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ սնանկության գործով կառավարիչ Ա.Խ.-ն, անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթի շրջանակներում չարաշահելով իր լիազորությունները, խոչընդոտներ է հարուցել հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման բնականոն գործընթացի համար, ինչից տեղյակ է եղել տվյալ գործով դատավորը:


Մասնավորապես՝ ոչ իրավաչափ կերպով արհեստականորեն նվազեցվել է գույքի մեկնարկային գինը, կառավարչի կողմից տեւական ժամանակ չեն ներկայացվել սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվությունները: Այս պայմաններում միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու, դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Օգտվելով այդ հանգամանքներից՝ սնանկության կառավարիչ Ա. Խ.-ն սնանկության գործով մեկ այլ դատավորի կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու նպատակով, առերեւույթ խոչընդոտել է հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին: 2018-2019թթ. ընթացքում նա ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը եւ դրանով պայմանավորված՝ բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի կրկնակի արհեստական նվազումը:

Շարունակելով հանցավոր գործունեությունը՝ սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ն, ըստ ձեռք բերված տվյալների, սնանկության դատարանի դատավորի հանձնարարությամբ, սնանկության վարույթին կցելու, կայացվելիք դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար, նշված անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջից ստացել է հետին ամսաթվով թվագրված դիմում, այն փոխանցել սնանկության գործով դատավորին, որն էլ դիմումը կցել է սնանկության գործով վարույթին: Արդյունքում, սնանկության դատավորի կողմից կայացվել է դատական ակտ եւ դրա հիման վրա տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույքի տարածքում գտնվող կենցաղային իրերը դուրս բերելուն պարտավորեցնելու մասին:

Ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ եւ 87-րդ հոդվածների՝ սնանկության կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից, մինչեւ հաջորդ ամսվա 10-ը ներառյալ, դատարան ներկայացնել հաշվետվություն պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի եւ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին: Իսկ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը պետք է դատարան ներկայացնի վերջնական հաշվետվությունը, որն ստանալուց հետո դատավորը ոչ ուշ, քան 15 եւ ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին եւ պարտատերերին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ սնանկության վարույթի ընթացքում ընթացիկ եւ վերջնական հաշվետվությունները սնանկության գործով կառավարիչի կողմից կամ ընդհանրապես չեն ներկայացվել, կամ ներկայացվել են օրենքով սահմանված ժամկետների էական խախտումներով: Ընդ որում՝ սնանկության կառավարիչի կողմից օրենքով նախատեսված պարտադիր հաշվետվություններ չեն ներկայացվել նաեւ վերջինիս վարույթում գտնվող այլ գործերով եւս: Մինչդեռ, օրենքով նախատեսված այդ հաշվետվությունների ներկայացումը սնանկության գործընթացի օրինականության ապահովման հիմնական երաշխիքներից է:

Նկատի ունենալով, որ սնանկության կառավարիչների եւ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենսդրության եւ կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ սնանկության գործընթացներում հնարավոր հանցավոր դրսեւորումները հետագայում կանխելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Միջնորդագրով բարձրացվել է սնանկության գործընթացների՝ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի խստագույն պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դրան ծառայող կարգավորումները, այդ թվում՝ հսկողական ընթացակարգերը կատարելագործելու անհրաժեշտության հարցը:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին, որոնք սնանկության գործընթացների շրջանակներում առնչվել են կամ հետայսու կառնչվեն օրենսդրության պահանջների առերեւույթ նմանատիպ կամ այլ խախտումների, հանցավոր մեխանիզմների, տվյալներ ունեն կամ կունենան սնակության կառավարիչների հնարավոր կամայական, ոչ իրավաչափ գործողությունների, որոշակի անձնական շահագրգռություններով առաջնորդվելու վարքագծի մասին, ցուցաբերեն նախաձեռնողականություն եւ անմիջապես դիմեն ՀՀ դատախազություն կամ իրավապահ մյուս մարմիններին: