Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

ՍԴ գնալուց առաջ պետք է սթափ մտածել՝ դուք ուր, Ալվինա Գյուլումյանը՝ ուր. Գևորգ Դանիելյան

Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրվելն իրավական և բարոյական չէր, և նա պետք է ի սկզբանե հրաժարվեր ընդունել այդ առաջարկը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով Վահրամ Ավետիսյանի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու դիմումը։

Գևորգ Դանիելյանի կարծիքով՝ նման որոշումներ կայացնելիս պետք է սթափ մտածել, չէր կարելի անտեսել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման առնվազն իրավաչափության ասպեկտը։

«Կարող է՝ կառավարությունը կամ իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում են, որ ամեն ինչ նորմալ է, սակայն դու որպես իրավագետ, ինքդ պետք է գնահատես իրավիճակը, գիտակցես, որ տեղի է ունեցել կոպիտ սխալ, և դու այս սխալը շարունակելով չես կարող գնալ ՍԴ և անկախ դատավոր դառնալ»,–ասաց իրավաբանը՝ նկատելով, որ անհասկանալի է, թե ինչու է Ավետիսյանն ի սկզբանե համաձայնել, եթե պետք է հրաժարվեր։

«Եթե համարել եք, որ ՍԴ դատավորների լիազորությունները իրավաչափորեն են դադարեցվել, այսինքն՝ դուք Ալվինա Գյուլումյանի մեջ կախյալ դատավո՞ր եք տեսել, դուք ձեզ համեմատում եք Ալվինա Գյուլումյանի հետ՝ ի օգուտ ձե՞զ, սա վիրավորակա՞ն, չէ, նաև ձեզ համար, քանի որ դուք չեք կարողանում օբյեկտիվ գնահատել։ Դու՞ք ուր, Ալվինա Գյուլումյանն ուր և սա այն դեպքում, երբ նրա պաշտոնավարման ավարտին ընդամենը վեց ամիս էր մնացել, այնպես չէ, որ նա պետք է մնար, տարիներով աշխատեր ՍԴ–ում, այսինքն բարոյական հարցեր կան, որոնց մասին նոր չէ, որ խոսում եմ։ Նման առաջարկն ընդունելուց առաջ պետք է սթափ մտածել։ Դուք ուզում եք գնալ Ալվինա Գյուլումյանի տեղը նստել, բայց հետո ո՞նց եք գնալու իրավաբանների համայնքում ելույթ ունենալու, մեկը չի՞ ասելու՝ տղա, բա դու Ալվինա Գյուլումյանի գիտելիքների 30 տոկոսը գոնե ունե՞ս, կամ կարո՞ղ ես երբևէ ունենալ, կամ իր բարոյականությունից ունե՞ս, գիտե՞ս, թե ինչպես է նա ՄԻԵԴ–ում պայքարել, ոնց է աշխատել, նա նաև իշխանությունների դեմ է որոշում կայացրել նույն մարտիմեկյան գործերով, ինչու՞ եք այդ ամենը մոռացել»,–ասաց Դանիելյանը։

Նախկին նախարարի խոսքով՝ այսօր ցանկացած բարձր կարգի իրավաբան կարող է լավ վարձատրվող աշխատանք գտնել, իր տունը պահել, իսկ նման գործընթացի մասնակից դառնալուց առաջ պետք է ամեն բան լավ կշռադատել։

«Ես որպես իրավաբան պաշտոնապես հայտարարել եմ, որ ՍԴ–ի շուրջ տարվող գործընթացը իրավաչափ չէ, որ սրա արդյունքում խախտվել է թե՛ Սահմանադրությունը, և թե՛ ցանկացած այլ նորմ, և եթե դու բոլորի ասածները մի կողմ ես դնում և Վահագն Հովակիմյանի ասածն ես հիմք ընդունում, ապա ինչպե՞ս դա հասկանանք։ Այնպես չէ, որ մեկը մեզ մի բան է առաջարկում, պետք է ափալ–թափալ «քցվենք». այդպես չէ, նման գործընթացի մասնակցելը իրավական և բարոյական չէր, և որևէ մեկը չպետք է համաձայներ դրան, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը»,–ասաց Գևորգ Դանիելյանը։

Հարցին, թե իրավաբանական համայնքում ինչպե՞ս են ընկալվում այն իրավաբանները, որոնք համաձայնում են առաջադրվել Սահմանադրական դատարանի թափուր մնացած տեղերի համար՝ հաշվի առնելով ՍԴ–ում տեղի ունեցած զարգացումները, Դանիելյանն արձագանքեց.

«Այսօր բոլոր ոլորտներում, այդ թվում իրավաբանների համայնքում պառակտում կա։ Կան իրավաբաններ, որոնք այսօր քաղաքական շահեր են սպասարկում, և նրանց միակ խնդիրը ոչ թե իրավագիտությունն է, ճիշտն ու սխալը որոշելը, այլ ամեն մի քայլ արդարացնելը, հիմնավորելը, կա նաև իրավաբանների մի թև, որոնք անկախ են, քաղաքական շահեր չեն սպասարկում և իրենց աստեղային ժամին են սպասում, իսկ երրորդ խումբ իրավաբանները, որոնք քաղաքական շահեր են սպասարկում, ամեն գնով քննադատում են, երբեմն շատ անհիմն՝ փչացնելով ամեն ինչ, և կա նաև իրավաբանների մի խումբ, որոնք բացարձակապես քաղաքական շահեր չեն հետապնդում և գտնում են, որ այս ամեն ինչը ծանրագույն ոճրագործություն է, որ նման բաներ չի կարելի անել, քանի որ սա մեզ որևէ լավ տեղ չի տանում»,–ընդգծեց պրոֆեսորը։

Հիշեցնենք, որ հուլիսի 22–ին կառավարությունը որոշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրել բարձր դատարանի դատավորի պաշտոնում: Իսկ այսօր՝ օգոստոսի 17–ին, Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում՝ պատճառաբանելով, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։