Մանեի գնալն ահազանգն էր
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Աղետ է, երբ Մարուքյան Էդմոնը սոցիոլոգիայից է խոսում
Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ պատվիրողներ և իրականացնողներ շատ կան, բայց այդ հարցումների արդյունքները կարդացողներ և կարդացածից հասկացողներ շատ քիչ կան, ավելին` այդ մարդկանց թիվը կարելի է հաշվել մատների վրա: Ոնց հասկանում եմ` իշխանության և իշխանության սատելիտների շրջանում սոցհարցումների արդյունքներ կարդացողներ ու հասկացողներ ընդհանրապես չկան: Հետո կհասկանաք, թե այդ սոցիոլոգիան ինչի մասին էր, որովհետև դրա համար տարիների փորձառություն, ինտելեկտ ու խորիմաստություն է պետք: Ինչ աստիճանի պրիմիտիվությամբ այս մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում, այդ կերպ էլ սոցհարցումների արդյունքներ են կարդում ու հասկանում: Սա անվիճելի է, կորելացիան այստեղ ակնհայտ է: Իսկ սոցհարցումների պատկերը շատ ավելի ուրիշ է, որովհետև նախ և առաջ պետք է հասկանայիք, թե սոցհարցմանը ո՞ր խմբերն են, որ համաձայնվել են մասնակցել, ո՞ր խմբերն են, որ չեն համաձայնվել մասնակցել, մասնակիցներից քանի՞սն են հրաժարվել պատասխանել այս կամ այն հարցին: Իշխանության ռեյտինգ ասվածը շատ ավելի ցածր է, քան իրենք գիտեն դրա մասին: Նույնիսկ չեն էլ ենթադրում, թե ինչքան ցածր է:
Իսկ իշխանության գրպանում ապրող «ընդդիմիության» ռեյտինգը աղետալի աստիճանի ցածր է, եթե կարելի է դրան ընդհանրապես ռեյտինգ անվանել: Կան նաև «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնք բոլոր հաշվարկներով մի ոտքով արդեն քաղաքական գերեզմանոցում են` իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում: Իրականությունն է այդպիսին, տրամաբանությունն է այդպիսին, քաղաքական էմպերիզմի պատմության սոցիոլոգիան է այդպիսին. իշխանության մոտ ընդդիմություն աշխատող կուսակցությունները դատապարտված են անփառունակ վախճանի, և սա Հայաստանի Հանրապետության վերջին խորհրդարանն է, որտեղ Մարուքյան Էդմոնի կուսակցությունը կա: Հաջորդ խորհրդարանում Մարուքյան Էդմոնի կուսակցությունը չի լինելու, դրանից հետո` ընդհանրապես գոյություն չի ունենալու: Մանեի գնալն ահազանգն էր, առողջություն Մանեին»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է