Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Թուրքերը թալանեցին ու կողոպտեցին Սեբաստիայի Սուրբ Նշան վանքը

1915 թվականի ցեղասպանությունը, ֆիզիկական ոչնչացումից զատ, նաև հոգևոր ու մշակութային արժեքների ցեղասպանություն էր։ Մի կողմից՝ կտրվում էր Արևմտյան Հայաստանի մտավորականության միտքը, իսկ մյուս կողմից՝ ոչնչացվում էին մշակութային ու հոգևոր կառույցներ, որոնք բացառիկ էին ու ճարտարապետական տեսանկյունից յուրահատուկ։

1915 թվականից հետո ամայացավ նաև Սեբաստիայի Սուրբ Նշան վանքը, որը համարվում էր Հայոց միջնադարյան ամենահզոր եկեղեցական համալիրներից մեկը։ 11-րդ դարում կառուցված վանքը հարուստ էր նաև իր մատենադարանով ու հոգևոր բացառիկ նմուշներով։ Վանքի եկեղեցիներից բացառիկ էր Սուրբ Կարապետ եկեղեցին, որն ըստ ավանդության՝ հիմնել էր Գրիգոր Լուսավորիչը։ Լուսավորչի հիմնած եկեղեցին հիմնովին վերակառուցվեց 19-րդ դարի երկրորդ կեսին։ Վանքը հայտնի էր նաև իր դպրոցով։ Վանքն իր վերելքն ապրեց 1912 թվականին, երբ այդտեղ տեղափոխվեց և սկսեց գործել Սանասարյան վարժարանը։ Սակայն 1915 թվականին թուրք թալանչիների աչքից չվրիպեց նաև վանքն ու վարժարանը։ Սանասարյան վարժարանի ուսուցիչների մեծ մասը նահատակվեց ցեղասպանության ժամանակ։ Վանքն էլ իր հերթին՝ թալանվեց և դադարեց պահպանել իր գոյությունը։ Սեբաստիայի Սուրբ Նշան վանքի թալանի մասին բացառիկ տեղեկություններ է տրամադրում Նյու Յորքում տպագրված «Ալիս» պարբերականը։ Պարբերականն ունեցավ 10 տարվա կյանք (1925-1935), սակայն յուրաքանչյուր համարը բացառիկ տեղեկություններ էր տրամադրում ցեղասպանության ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանում իրականացված թուրքական վայրագությունների մասին։ Ամսագրի 1929 թվականի բացառիկ համարում փաստեր ու տեղեկություններ կան Սուրբ Նշան վանքի ավերման մասին․

«Մեր ձեռքը գտնուած գրաւոր անժխտելի փաստաթղթերը կը հաստատեն որ Ս․ Նշան Վանքը Յունվար 18, 1915 կիրակի օրը՝ մինչեւ կէս գիշեր՝ պարպուած է։ Սեբաստիա հասած՝ 700 ռուս գերիները բնակեցնելու համար։ Սանասարեան Վարժարանը, որ վանքին մէջ հաստատուած էր, քաղաք՝ Պէլոյեանի տունը փոխադրուած է այդ օրը։ Վանքին բոլոր Սենեակները պարպուած էին։ Գոյքերը լեցուցած էին եկեղեցիներուն մէջ։ Հետեւեալ օրը՝ Երկուշաբթի՝ 40 աչք տեղեր տրամադրուած էին թուրքերուն։Մայր եկեղեցւոյ, Ս․ Սարգիսի, Ս․ Փրկչոյ, Ս․ Մինասի եկեղեցիներուն գոյքերն ու արժէքաւոր իրեղենները՝ շուրջառներ, հին եւ նոր արժէքաւոր վարագոյրներ, եկեղեցական սպասներ, Տէֆթէրտարի ներկայութեան, «Թաֆսիէ Գօմիսիօնի» գող անդամները՝ ոչինչ գներով՝ աճուրդով վաճառած են։ Իսկ ծաւալով փոքր՝ և գրպան սեղմելիք՝ արժէքաւոր բաները արդեն իրենք գրպանած էին։ Յետոյ ձեռք զարկին՝ Ս․ Նշան Վանքին։ Յունուար 19, 1915 պահարանէն զատ սենեակներուն եւ եկեղեցիներուն մէջ գտնուած գորգ, կարպետ, եկեղեցական թանկագին սպասները, արծաթեղէն, ոսկեղէն իրեղէնները, վարագոյրներ, շապիկներ, շուրջառներ ձեռագիր եւն․ արժեքաւոր գրքեր, արդեն բերած էին քաղաք՝ «Թասֆիէ Գօմիսիօնին» եղած տեղը։ Վանքը՝ ամէն տեղ՝ քննելէ յետոյ, «Վանքին պահարանը» չէին գտած։ Պահարանին փոքր պատուհանը նշմարեր էին և պատուհանին տակէն, քարէ պատը քանդելով բանալ ուզած էին։ Մուամմէր՝ հասկցած էր որ բանալին մնացող հայերուն քով է եւ անոնցմէ պահանջած էր։ Անոնք իրենց քով չըլլալը յայտնած էին։ «Էմվալը Մէթրուքէ Թասաֆիէ Գօմիսիօնին» նախագահը՝ պաշտօնագրով մը Սեբաստիա մնացող ականաւոր հայ մը Ս․ Նշան կանչած է եւ մահուան սպառնալիքով, պահարանին դուռը ցոյց տրուիլը պահանջած է։ Ան ալ վախէն, ստիպուած՝ դուռը ուր ըլլալը ցուցուցած է»։ («Ալիս» ամսագիր, Նիւ Իւորք, 1929 թվական, բացառիկ թիւ։ «Ինչպէ՞ս կողոպտեցին Սեբաստիոյ Ս․ Նշան Վանքը էջ 13-14»)։

Հատկանշական է, որ հոդվածագիրը հանդես է գալիս ոչ լիարժեք անուն-ազգանունով, այլ միայն նշում է տառեր՝ Հ․ Գ․ Ղ․։ Հոդվածը տպագրվել է 1929 թվականին, և շատ ժամանակ չէր անցել ցեղասպանությունից, ուստի կարելի է և ենթադրել, որ հոդվածագիրը կամ ականատես է եղել այդ վայրագություններին, կամ էլ վերաշարադրել է ականատեսի պատմածը։ Մյուս փաստն էլ ամսագրի տպագրության վայրն է՝ Նյու Յորքը, որը ևս թույլ է տալիս ենթադրել, որ հոդվածագիրը ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից հասել էր Նյու Յորք։ Նկարագրելով թուրք թալանչիների կողմից վանքին տիրանալը, հոդվածի հաջորդ մասում խոսվում է, թե ի՞նչ ճակատագիր ունեցան վանքի գրքերն ու թանկարժեք իրերը․

«Գոյքերը կը վերցնեն։ Եկեղեցական իրեղէնները՝ Յակոբ Էֆ․ Աֆիօնեանի, գրաւեալ տան մէջ կը փոխադրեն։ Ձեռագիր ու արժէքաւոր գրքերն ալ, Մէարիֆ Միւտիրի՝ Թէվիֆգ պէյի՝ հրամանին տակ՝ կառքերովրենց գրադարանը կփոխադրեն։ Այս արժեքաւոր ձեռագիրներուն (թուով 283 հատ) յիշատակարանները, եւ անոնց մասին ճշգրիտ տեղեկութիւնները պարունակող ցուցակը՝ Թորգոմ Արքեպիսկոպոս պատրաստած էր հինգ տարիներու ընթացքին՝ 1907-1912, այժմ կը հրատարակէ մաս առ մաս Վիեննայի Մխիթարեանց «Հանդէս Ամսօրեային» մէջ, 4 տարիներէ ի վեր, եւ տակաւին լրացած չէ, հաւանաբար երկու տարիներն եւս տեւէ անոնց հրատարակութեան լրացումը։ Թորգոմ Սրբազան կը գրէ որ Ս․ Նշանին ձեռագիրներէն, քանի մը հատը, ազատուած է թուրքերու ձեռքերէն, եւ այժմ կը գտնուին Երուսաղէմի Ս․ Յակոբայ Վանքը։ Հոդվածագիր՝ Հ․ Գ․ Ղ․ (Նույն տեղում՝ էջ 14)։

Այս հոդվածում ընդամենը մեկ անդրադարձ էր այն մասին, թե ի՞նչ ձեռագրով էր ոչնչացվում հայոց միտքն ու գործը 1915 թվականին։ Ժամանակին այդ վանքում նվիրյալներ էին, ովքեր իրենց կյանքը զոհելով՝ կարողացան պահպանել բացառիկ գրքեր ու ձեռագրեր։ Նրանք կարողացան այդ ամենից մի քանիսը փրկել ու հասցնել մեզ։ Իսկ ի՞նչ ենք անում մենք հիմա․․․․

Մեր ժամանակներում ոմանք փորձում են խեղդամահ անել հայոց լեզուն, գիրքն ու մշակույթն այնպես, ինչպես դա արվում էր մեր թշնամու՝ թուրքի կողմից։ Այսօր էլ, ցավոք, 100 տարի անց կարծես թե ոմանք՝ գործող իշխանությունները և նրանց մերձավոր շրջանակները, շարունակում են թուրքական ձեռագրի «կիրթ» դրսևորումները…

Զ․ Շուշեցի