Վաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում Թրամփը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններն այժմ ավելի լավ մակարդակի վրա են, քան նախկինում։ «Ինչո՞ւ ոչ։ Մեր հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան նախկինում։ Մենք կքննարկենք այդ հարցը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ հարցին։
Թրամփը նաև հայտարարել է, որ Էրդողանի ղեկավարության տարիներին Թուրքիան զգալիորեն ամրապնդել է իր ռազմական ներուժը։ «Թուրքիան շատ երկրների համեմատ ավելի նվիրված դաշնակից է։ Մենք կքննարկենք Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները, ռազմական համագործակցությունը և այլ հարցեր։ Ես մեծ հարգանք ունեմ Էրդողանի նկատմամբ»,- նշել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն էլ հայտարարել է, որ F-35 կործանիչների հարցը նոր չէ, և այդ հարցը նախկինում ևս քննարկվել է ԱՄՆ-ի հետ։ «Մեզ խոստացվել էր հինգ ինքնաթիռի փոխանցում։ Պարոն Թրամփն էլ առանձին խոստում ունի այս հարցի վերաբերյալ։ Ես հավատում եմ, որ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող հանդիպումների ընթացքում F-35-ների վերաբերյալ նախկինում տրված խոստումը դրական հաստատում կստանա»,- ասել է Թուրքիայի նախագահը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո