Թրամփը Էրդողանին խոստացել է չեղարկել պատժամիջոցները եւ քննարկել F-35 կործանիչների մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կչեղարկի Թուրքիայի նկատմամբ կիրառվող CAATSA-ի շրջանակում սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին Թրամփը հայտնել է Անկարայում իր թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ բանակցություններից հետո։
CAATSA-ն «ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքն է, որն ընդունվել է 2017 թվականին։ Այն ԱՄՆ-ին թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն երկրների, ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք խոշոր գործարքներ են իրականացնում Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի պաշտպանական կամ հետախուզական ոլորտների հետ։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմը նաեւ կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը։ Էրդողանն ասել է, որ գագաթնաժողովի արդյունքներով ակնկալում է այդ հարցի դրական լուծումը։
Կողմերը քննարկել են նաեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ թուրքական Kaan կործանիչի համար ամերիկյան շարժիչների մատակարարումները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերը։
Նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի պատերազմին, Գազայի հատվածում իրավիճակին, Իրանի շուրջ զարգացումներին, ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությանը եւ Սիրիայի ներկայիս ղեկավարության հետ հարաբերություններին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո