Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

ՀՀ-ի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ հարցազրույցը չկայանար․ Լ․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին վարչապետի տված հարցազրույցին։ Նա մասնավորապես նշել է․

«Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»֊ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։

Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։

Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։

Ո՛չ Զոհրաբ Մնացականյանը, ո՛չ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից՝ ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքների մեկը լինելով, ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։

Փոխարենը, նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ եւ նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ։

Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ֊ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ֊ի միջեւ ընտրության հարցը նույնպես շատ պարզ պատասխան ուներ։ Իրականում որեւէ ընտրություն գոյություն չունի։ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը այլընտրանք չունի, քանի որ ՆԱՏՕ֊ն որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ հասանելի չէ Հարավային Կովկասի երկրների (անգամ նրան անդամակցելու ձգտող Վրաստանի) համար։ Էլ չասած, որ ՆԱՏՕ֊ի անհնազանդ եւ օրեցօր ավելի ագրեսիվ անդամ Թուրքիան ուղղակի գոյության սպառնալիք է դարձել Հայաստանի համար։

Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ ամերիկյան արգելքի հարցին պետք էր պատասխանել, որ Իրանի հետ հարաբերությունները բլոկադայի պայմաններում ունեն կենսական նշանակություն, եւ Հայաստանը, չդավանելով ճամբարային քաղաքականություն, բանեցնում է իր սուվերեն իրավունքը՝ բոլորի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու առումով։

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային»։