Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան

Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ իրականություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Սեւանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցածին եւ դրա արձագանքներին։

«Ես իմ գլխավերեւում, մոտ 10մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում․․․ Սկզբում մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածել եմ նաեւ սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերեւում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով, նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ», պատմել է Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ վրդովմունքի առիթը, եւ սադրանքի կամ ահաբեկչության ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ, նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱԱԾ-ն ահաբեկչություն ծրագրող խումբ է բացահայտել, եւ, իր տեղեկություններով, մեկ ամիս անց ազատ արձակել։


«Ձեր վրդովմունքով, դուք վախեցրի՞ք նրանց», մեկնաբանի ճշտող հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է․

«Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետեւ պետք է հասկանան, որ եթե ներուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ։ Ես հարցուփորձ էի անում, իսկ նրանք՝ դե, օպերատոր ենք, նկարում ենք, ասում եմ՝ լավ եք անում՝ նկարում եք, ինչու եք մտել իմ տուն։ Հետո ասացին՝ «Ազատությունից» ենք, ասացի՝ պարզ է, երկիրը խառնեցիք իրար, հիմա էլ տուն ե՞ք մտնում։ Ասացի՝ լսեք, տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի օր խիստ կպատժեն, հաշվեհարդար կտեսնեն, մի օր մի պատի տակ կսատկացնեն, մի՛ արեք այդպիսի բաներ, չեք տարբերում ինչն ինչից հետո է, հիմա ես փիլիսոփայորեն եմ մոտենում, հավաքեք ձեր իրերը եւ գնացեք, բա՝ մենք լրատվամիջոց ենք, ասացի՝ ես ձեզ չեմ ճանաչում որպես լրատվամիջոց, ձեր խմբագրին էլ ասեք, թող ձեզ սովորեցնի սահմանադրական իրավունքն ինչ է նշանակում։ Գլուխները կախ, սուսուփուս թողել, գնացել են։ Մեքենան իրենց վրա քշե՜լ, չգիտեմ ինչ․․․ Ես իրենց կողքին կանգնած եմ եղել, կվադրոցիկլից էլ չեմ իջել», ասել է նախկին ոստիկանապետը։

«Չե՞ք վիրավորել», հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե իր ոճը բոլորը գիտեն, այո, բարձր է խոսել, ինքն ուզում էր հասկանալ, թե, այնուամենայնիվ, ովքեր են նրանք։

«Երբ արդեն երեկոյան աղմուկ բարձրացավ, իմ մտքով չէր անցնում, որ այդ տղաները կարող են գնալ եւ ինչ-որ հայտարարություններ անել, ես արդեն հասկացա, որ դա ծրագրավորված ակցիա է, ես սադրանքի չգնացի, նկարահանող սարքը բերում են մարդու տան վրա, ուրեմն ուզում են, որ մարդը նյարդայնանա եւ ինչ-որ գործողություններ անի։ Այս բանն արվել է սադրանքի համար, բայց ես սադրանքի չեմ գնացել։ Ես նաեւ գիտեմ, որ սա կառավարվող բան է, չեմ ուզում ինֆորմացիա ստանալ, բայց ստանում եմ, իմանում, որ քաղաքական որոշումներ են կայացվում։ Չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն։ Նման պետությունը չի կարող գոյատեւել երկար։ Այդ նույն «Ազատությունն» էր, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս նույն ձեւով էր քարոզում եւ ասպատակում ոստիկանությունը, երբ ես ոստիկանապետ էի, սա նույն «Ազատությունն» է, որ Հայոց Եղեռնը չի ընդունում, սա նույն «Ազատությունն» է, որ քարոզում է բոլոր այն երեւույթները, որոնք հարիր չեն մեր ազգին։ Սա սադրանք էր եւ այն առաջինը չէր։ Եվ ինձ շատ են ասել ինձ հետ աշխատող մարդիկ, որ գիտեք ինչ, մենք մեղավոր չենք, սա վերեւից է։ Ցանկացած իշխանափոխությունից հետո երկրում տեղի են ունենում երեւույթներ, պետք է համբերել եւ հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ես 2 տարի դա համբերատար տարել եմ։ Բայց հիմա մտնում են ընտանիք, դա նշանակում է վախեցնել, ո՞ւմ վախեցնել, ի՞նձ վախեցնել, ես ինքս վախեցրել եմ ամբողջ կյանքում։ Ես իրենց ասել եմ՝ տղաներ, պատասխանատվության եք ենթարկվելու, եւ, երեւի, դրանից վախեցած, գնացել ասել են՝ մեքենան քշեց մեզ վրա, վրաերթի էր ենթարկում եւ այլն։ Թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, թող իրենց անարդարության համար ների, որովհետեւ երիտասարդ են, չգիտեմ ինչ են անում։ Եթե իմ ընտանիքը պաշտպանելու համար քաղաքական որոշումներ են կայացնում՝ ինձ ձերբակալելու, երեկ պետք է ձերբակալած լինեին»։

«Ուշանում է ձեր ձերբակալությունը»՝ մեկնաբանի դիտարկմանն արձագանքելով, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե խնդիրը ձերբակալման մեջ չէ, այն դուրս է եկել անձնական դաշտից։

«Ամեն ինչը դարձել է համահայկական, ամեն տեղ վախ, ամեն տեղ սարսափ, ամեն տեղ շանտաժ, զզվելի է դարձել այդ ամեն ինչը»։

«Եթե հեղափոխությունը որոշի ձեզ որպես զոհ մատուցել, դուք պատրա՞ստ եք դրան», մեկնաբանի այս հարցին ի պատասխան, նախկին ոստիկանապետն ասել է․

«Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել։ Ես այնքան մահ եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, ես հոգեբանորեն միշտ պատրաստ եմ ամեն ինչի, ավելի դաժան բաներ եմ տեսել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել․․․ Եվ չեմ պատրաստվում հանդուրժել, վաղը դուք կարող եք տեսնել դրոնը ձեր լուսամուտի առջեւ եւ կպարզեք, որ «Ազատությունն» ուզում էր իմանալ ինչ էիք անում դուք ներսում։ Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը։ Ես չեմ ասի՝ սթափվեք, գժուկնե՛ր, սա փոքր երկիր է, ես կասեմ՝ սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է։ Մարդիկ կան, որ վախենալուց խելոքանում են, մարդիկ էլ կան, որ վախեցնելուց, ավելի․․․», Վլադիմիր Գասպարյանը միտքը չի ավարտել։