Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Բնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներ Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Թարմացվել է ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար Բացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք Այս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանին Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը

Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԲնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համարՇնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարարՊարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹարմացվել է ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԻրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համարԲացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպքԱյս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվիԴատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀայաստանինՄանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրըՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ի հարվածներն Իրանին «բացարձակապես անհրաժեշտ էին»․ Մարկ ՌյուտեԳազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառովՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով․ մեթոդը ՀՀ-ում կիրառվում է առաջին անգամՀԷՑ-ի 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է շուրջ 50 մլն դոլարին համարժեք վարկ. ՊետրոսյանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՆախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգիԱրգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքըՎարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալներըԱբովյանին կվերադարձվի զբոսայգու հողատարածքՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետՀայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ՅըլմազԳագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել էՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր կարտադենՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվելՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ թիրախում եղել են ռազմական օբյեկտներըԴիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըՀայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալԹրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանԿարկուտը լուրջ վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերին․ գյուղացիները օգնություն են ակնկալում պետությունիցԳագիկ Ծառուկյանը կալանավորվել էԹրամփը Էրդողանին խոստացել է չեղարկել պատժամիջոցները եւ քննարկել F-35 կործանիչների մատակարարումըԿարճատեւ հորդառատ կարկտաբեր անձրեւԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱմերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԲրիտանական Sky-ITV-ն կմրցակցի YouTube-ի, Netflix-ի, Amazon-ի և Disney-ի հետ«Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. ՄարագոսԶելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամԴատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնասԲիզնեսը գտել է հուսալի մատակարարման շուկաներ․ Հորմուզի փակման տնտեսական հետևանքներըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՈւկրաինացի գործարարի մահափորձի մեջ կասկածվողին մահացած են գտելՀայաստան-Ինդոնեզիա․ տնտեսական գործակցության նոր հնարավորություններՎաշինգտոնը կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը
Հայաստան

Չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել․ Սիրանուշ Սահակյան

Նախաձեռնության հիմնավորումներում ես չեմ տեսնում այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք ստիպել են հակակոռուպցիոն դատարաններ ստեղծել, ավելին՝ չեմ կարծում, որ մասնագիտացվածության սկզբունքը ճիշտ է պահպանված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը քննելու է Քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

«Ցանկացած դատարանի ձևավորում պետք է ունենա օբյեկտիվ նախադրյալներ, դրանց մեջ ես տեսնում եմ վիճակագրությունը, որ օրինակ, որոշ հանցագործությունների թվաքանակն այնքան մեծ է, որ դրանք ծանրաբեռնում են դատարաններին և դրանով պայմանավորված սետղծվում են նոր մասնագիտացված դատարաններ, երկրորդ՝ առնվազն պետք է լինի արդարության որակի բարձրացումը։ Եթե օբյեկտիվ նախադրյալ կա, որ տվյալ գործերով թվային աճ կա, մենք կարող ենք հիմնավորել դատարանի գոյությունը, պարզապես նմանատիպ տվյալներ մեզ չեն ներկայացնում»,-ընդգծում է Սիրանուշ Սահակյանը։

Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումն ավելի արդյունավետ կդարձնի՞ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը. Սիրանուշ Սահակյանը նկատում է՝ դա կախված կլինի նրանից, թե ինչ ինստիտուցիոնալ լուծումներ կտան։

«Առնվազն մի մասով վստահ եմ՝ անհարմարություններն ավելի շատ են լինելու, քան արդյունավետությունը։ Բայց կարծում եմ՝ դրան կարող ենք անդրադառնալ գաղափարի վերջնական քննարկմանը։ Այս պահին, օրինակ՝ պարզաբանված չէ, թե որտեղ է տեղակայված դատարանները, ինչպիսի ՞ տեխնիկական հագեցվածություն և շենքային պայմաններ են ունենալու, որը ժամանակատար պրոցես է, տարիներ է պահանջելու։ Եթե, օրինակ, դատարանը տեղակայված է լինելու Երևանում, պատկերացնո՞ւմ եք՝ Նոյեմբերյանում կատարված կոռուպցիոն դեպքերի քննության տեսանկյունից սա ինչ խնդիրներ է առաջացնելու քննության համար՝ վկաների, տուժողների, մեղադրյալի տեսանկյունից և մենք ունենալու ենք արդարադատության մատչելիության խնդիր»,- ասաց նա։

Նախագծերի փաթեթը սահմանում է, թե ովքեր չեն կարող նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ։ Օրինակ՝ դատավորը կամ նախկին դատավորը, որը վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն։ Սիրանուշ Սահակյանը մեջբերում է դատավորի կարգավիճակի միասնականության մասին ամրագրումը Սահմանադրությունում։

«Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում տարբերակված մոտեցումներ չեն կարող լինել։ Տարբերակումը միայն թույլատրելի է ատյանների պարագայում, օրինակ՝ Վերաքաննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները կարող են տարբերություններ ունենալ։ Եթե մենք սահմանում են տարբերություններ, բացառություններ, ապա գործ ենք ունենալու իրավահավասարության սկզբունքի խախտման, խտրականության հետ»,- ասաց նա։

Բացի այդ, նախագծերի փաթեթը սահմանում է, որ հակակոռուպցիոն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի առնեն փորձագետների կարծիքները:

«Փորձագետները մասնավոր անձինք են, իսկ ԲԴԽ-ի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ՝ այն անկախ մարմին է և չի կարող կաշկանդված լինել երրորդ անձնանց տեսակետներով, առավել ևս այնպիսի երրորդ անձանցով, որոնք ներգրավվում են արտաիրավական գործընթացներով, արտասահմանադրական լուծումների միջոցով։ Ես միտում եմ տեսնում, որ սահմանադրական երաշխիքների խախտմամբ ձևավորվում է դատարան, որը խնդիրներ է առաջացնելու։ Եթե պետությունները շրջանցում են դատավորների նշանակման ընթացակարգերը, և դրանք ձևախեղելու միջոցով ազդում են ապագա դատավորների վրա, ապա ոչ միայն դատավորների անկախությունն ենք խախտում, այլև իրավասու դատարանի կողմից գործի քննությունը։ Հետագայում, եթե այդ դատարանները գործեր քննեն, թե՛ տուժող կողմի, թե՛ մեղադրյալների իրավունքի տեսանկյունից հարց է բարձրաձայնվելու, որ այս դատավորի նշանակումը չի համապատասխանել Սահմանադրությանը, քանի որ ԲԴԽ-ն կաշկանդված է եղել»,- նշեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը։

Կարծիքներ կան, որ այս դատարանների գործունեությունը կարող է անդրադառնալ մեր ներդրումային միջավայրի վրա։ Սիրանուշ Սահակյանը նշում է՝ որտեղ դատական իշխանությունը ձևավորման, սկզբունքերի շեղման ճանապարհով դառնում է խոցելի և կառավարելի գործադիր իշխանության կողմից, ներդրումների տեսանկյունից այդ երկիրը դառնում է ոչ գայթակղիչ։

«Անկախ դատական համարկարգի գոյությունը ներդրումները խթանող հիմնական գործոններից է»,- շեշտում է նա։

Հավելենք նաև, որ առաջարկվում է ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

«Եթե առաջին օղակում ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարաններ և կարողանում ենք հիմնավորել, թե ինչո՞ւ առաջին ատյանում պետք է ունենանք մասնագիտացված դատարան, ապա ես գրագետ լուծում եմ համարում վերաքննության կարգով դատարանի մասնագիտացվածության ապահովումը։ Ուղղակի գլոբալ խնդիրն այն է, որ մեր երկրում չեն կարողանում օբյեկտիվորեն հիմնավորել հակակոռուպցիոն դատարանների ձևավորումն այս փուլում»,- ասաց նա, ապա ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստի վրա.

«Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ցանկը միշտ փոփոխական է եղել և դրանք սահմանվել են Գլխավոր դատախազի հրամանով։ Հստակ շրջանակ, թե որոնք են կոռուպցիոն հանցագործությունները, չի եղել, թեև վերջերս Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններում ցանկ է ձևավորվել, որը նկարագրում է կոռուպցիոն հանցագործությունները։ Ընտրանքը շատ սխալ է իրականացված, կան արարքներ, որոնք իրենց բնույթով կարող են կոռուպցիոն լինել, բայց այդ ցանկում ներառված չեն և հակառակը՝ կան արարքներ, որոնք դիտարկվում են որպես հանցագործություններ, բայց իրականում դրանք կոռուպցիոն հանցագործություններ չեն։ Եթե մենք չունենք լավ մշակված կոռուպցիոն հանցագործությունների ցանկ, սա նաև հետագա չարաշահումներ է առաջ բերելու դատարանների գործունեության հետ կապված։ Օրինակ՝ պաշտոնատար անձի կողմից հայտարարգիր չներկայցնելը ներկայացվել է որպես կոռուպցիոն հանցագործություն, մինչդեռ կոռուպցիայի սահմանումը ենթադրում է պետության կողմից տրված լիազորությունների չարաշահում հանուն անձնական նպատակների։ Հիմա ի՞նչ է ստացվում, որ պաշտոնատար անձը, որն ընդամնեը կարգավիճակով ունի պարտականություն և հայտարարագիրը չի ներկայացնում, իրականում որևէ դիրք չի չարաշահում։ Այս պարզունակ օրինակով շատ հստակ է, որ ցանկը շատ սխալ է ներկայացված»։

Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

«Աշխատավարձերը պետք է միասնական լինեն, տարբերակումը օբյեկտիվ է, եթե տարբերվում են ատյանների աշխատավարձերը, օրինակ՝ վերաքննիչ դատարանի դատավորը կարող է ավելի շատ վարձատրվել, քան առաջին ատյանինը, բայց Վերաքննիչ դատարանի վարչական գործեր քննող դատավորի աշխատավարձը չպետք է տարբերվի քաղաքացիական գործեր քննող դատավորից, նույն կերպ՝ քրեական գործերով՝ սպանություն, շատ բարդ գործեր քննող դատավորի աշխատավարձը չի կարող տարբեր լինել, օրինակ, հայտարարագրի վերաբերյալ, պրիմիտիվ գործ քննող դատավորից, որին իրենք կոռուպցիա են անվանում»,- ընդգծեց «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիրը։