Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ
Հայաստան

Հայկ Մարությանի սիրտը «Ռաֆաելլո» եւ «Բելոչկա» է նախընտրում. քաղաքապետարանը 30 կգ շոկոլադ եւ 40 կգ էլ «պոպոք-պնդուկ» է գնել

Երեւանի քաղաքապետարանում նախընտրում են թանկարժեք շոկոլադներ ուտել: Գնումների armeps համակարգից ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ մեկ ամիս առաջ քաղաքապետարանը բարձրորակ վեց-յոթ տեսակի 30 կիլոգրամ շոկոլադ է գնել: Միայն 10 կիլոգրամ տուփերով «Ռաֆաելլո» են գնել, մնացած 20 կիլոգրամը «Ալյոնկա», «Բելոչկա», «Միշկա», «Վեչերնի զվոն», «Կռասնայա շապչոկա» եւ «Վդախնավենի» տեսակի շոկոլադներ են:

Շոկոլադների մեկ կլիոգրամի համար քաղաքապետարանը վճարել է 8888 դրամ, իսկ ընդհանուր արժեքը կազմել է 266 հազար դրամ: Պատվերի առաքման վերջանաժամկետն էլ սեպտեմբերի 30-ն է: Բացի այդ՝ քաղաքապետարանը նաեւ մեկ կլիոգրամ «Մոնարխ» տեսակի լուծվող սուրճ է գնել՝ մեկ կիլոգրամի համար վճարելով 39 հազար դրամ: Ընդհանուր վճարվել է 300 հազար դրամ:

Սրանից զատ, քաղաքապետարանում նաեւ ընկուզեղենի ախորժակ ունեն: Այս տարի «պոպոք-պնդուկին» Հայկ Մարությանի ղեկավարած կառույցը վճարել է 360 հազար դրամ: Մեկ կիլոգրամը 9000 դրամով 40 կիլոգրամ ընկուզեղեն են գնել: Ութ կիլոգրամ սեւ սուրճի համար վճարել են 47 հազար դրամ, 7 հազար դրամի 20 կգ շաքարավազ են գնել եւ 6 հազար դրամի՝ 10 կգ շաքար: Շոկոլադը, սուրճի տեսականիները եւ «պոպոք-պնդուկը» քաղաքապետարանը գնել է «Բլամմո» ՍՊԸ-ից:

Ուշագրավ է, որ այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստորի տվյալների, հիմնադրվել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ այս իշխանության օրոք: Նույն աղբյուրի համաձայն՝ հիմնադիրը Մարտին Սարգսյանն է: Առավել ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «Բլամմո» ՍՊԸ-ն 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ունի ընդամենը մեկ աշխատակից: Այս մասին տեղեկանում ենք զինապահովության «1000 դրամների» հիմնադրամին կատարված վճարումներից:

ՍՊԸ-ն կատարել է ընդամենը 1000 դրամի վճարում: Ի դեպ, այս ընկերության դեպքում նույնպես հնարավորություն տրված չէ նայելու նախորդ ամիսների վճարումները, ինչպես հնարավոր է մյուս ընկերությունների դեպքում:

Ընդամենը ութ ամսվա գործունեության պատմություն ունեցող «Բլամմո» ՍՊԸ-ն, 2020 թվականից սկսած, միլիոնավոր դրամների ապրանքնատեսակներ է մատակարարում պետական այլ կառույցների եւս: Օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը 8 մլն 400 հազար դրամի շենքերի մաքրման ծառայություն է ձեռք բերել այս տարվա մարտին, քննչական կոմիտեն՝ 3,4 մլն դրամի գրասենյակային նյութեր, պետական վերահսկողական ծառայությունը՝ 1,4 մլն դրամի կենցաղային եւ տնտեսական ապրանքներ, վարչապետի աշխատակազմը՝ 2 մլն դրամի ծաղիկներ, պաշտպանության նախարարությունը գնել է 6 մլն դրամի մակարոն եւ այլն:

Բացի այդ՝ «Բլամմո» ՍՊԸ-ն այլ պետական կառույցների եւս ծառայություն է մատուցել մինչեւ մեկ մլն դրամի շրջանականերում: Հետաքրքիր է՝ ինչպես է ստացվում, որ դեռ մեկ տարվա պատմություն չունեցող ՍՊԸ-ին պետական կառույցները միլիոնավոր դրամի գնումների պատվերներ են տալիս: