Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ
Հայաստան

Սմբատ Գոգյանը հայտարարություն է տարածել

ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի հուլիսի 9-ի կայացված 103Ա որոշմամբ հարուցվել էր վարչական վարույթ, և հուլիսի 17-ի 107Ա հրամանով որոշում էր կայացվել անվավեր ճանաչել 2015 թվականի փետրվարի 17-ի 5Ա-վ2 հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06-միջազգային տնտեսագիտություն մասնագիտության տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը։

Դրան ի պատասխան՝ տիկին Դիանա Գալոյանի կողմից ներկայացվել էին վարչական բողոքներ, և նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Կարևոր է արձանագրել, որ բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին` առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ տիկին Գալոյանի փաստարկները նույնպես անհիմն են:

Վարույթի շրջանակներում հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրավիրվել էր ԿԳՄՍՆ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու:

Նիստին ներկա էին վարույթն իրականացնող ԿԳՄՍ նախարարության երեք ներկայացուցիչները, տիկին Գալոյանն իր փաստաբանի հետ, ինչպես նաև Սմբատ Գոգյանն ու այս վարույթի շրջանակներում ԲՈԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Սայադ Բադալյանը: Վարույթն իրականացնողները չթույլատրեցին, որ Սայադ Բադալյանը մասնակցի նիստին՝ Սմբատ Գոգյանին հորդորելով օգտվել ԲՈԿ-ի աշխատողների կամ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության աջակցությունից:

Նշենք, որ ԲՈԿ-ը չունի իրավաբան, իսկ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից հուլիսի 22-ին ելք արված և նախարարի կողմից հուլիսի 27-ին ստորագրված գրությամբ ԲՈԿ-ին հայտնել են, որ ԲՈԿ-ը սխալ է վարվել: Ստացվում է, որ վարույթը վերահսկող, որոշում կայացնողը (ԿԳՄՍ նախարարը) և ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը (ԲՈԿ-ի շահերը ներկայացնելու պարտավորվող մարմինը) ի սկզբանե արտահայտել են վարույթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, իսկ վարույթն իրականացնողները չեն թույլատրում, որպեսզի ԲՈԿ-ը ներկայանա սեփական փաստաբանով՝ փոխարենը հորդորելով շահերի պաշտպանության համար դիմել հենց ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությանը։

ԲՈԿ-ի շահերի պրոֆեսիոնալ պաշտպանության անհնարինության պատճառով ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարվել է մասնակցել լսումների ընթացքին և Սայադ Բադալյանի հետ լքել է լսումները՝ հուլիսի 31-ին իր գրավոր դիրքորոշումն ուղարկելով վարույթն իրականացնողներին: Հավելենք, որ վարույթն իրականացնողներից մեկը նույնպես հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների ընթացքում և «Հրապարակին» տված հարցազրույցում նշել է, որ ԲՈԿ-ը սխալ է վարվում:

- - - - - - - - - - - -
Այս գործի շրջանակներում ակնկալում ենք հրապարակային և բաց քննարկումներ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության բնագավառի համար հայեցակարգային այս հարցում գտնելու ճիշտ լուծում, լուծում, որը կանխորոշելու է մոտակա տարիներին ՀՀ-ում բարձրագույն կրթության կառավարման մասնագիտական ու հատկապես բարոյական տեսանկյունը: Ահա ԲՈԿ-ի ներկայացրած դիրքորոշումը :

Բարձրագույն որակավորման կոմիտե