Սմարթֆոնները նպաստում են երեխաների շրջանում ոջիլի տարածմանը
Սմարթֆոնները նպաստում են երեխաների շրջանում ոջիլի տարածմանը, կարծում են Օքսֆորդի համալսարանի փորձագետները. երբ երեխաները մոտենում են սելֆի անելու համար, մակաբույծները մեկի գլխից մյուսին են թռչում:
Գիտնականները նման ոչ մխիթարական եզրակացության են հանգել երեխաներին հետազոտելով Ջոն Ռեդքլիֆի հիվանդանոցում: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Լիվերպուլում Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
Մեկ ամսվա ընթացքում ծնողները, որոնք դիմել էին հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունք, հատուկ հարցաշարեր են լրացրել: Ընդհանուր լրացվել է 92 հարցաշար, որոնց մեջ ընդգրկվել են 202 երեխաների տվյալները:
Պարզվել է, որ նրանց 45 տոկոսը վերջին 5 տարում ոջիլով է տառապել: Առավել հաճախ նրանք աղջիկներ էին, որոնք 6-9 տարեկան եղբայրներ կամ քույրեր ունեին: Երեխաների գրեթե կեսը սմարթֆոն է ունեցել: Հինգ երեխայից երկուսին սելֆի կատարելը հաճելի էր:
Ինչպես պարզել են հետազոտողները, սմարթֆոն չունեցող երեխաների շարքում ոջիլ է եղել 29,5 տոկոսի մոտ: Իսկ սմարթֆոն ունեցող երեխաների շրջանում ոջլոտությամբ է տառապել արդեն 62,5 տոկոսը: Սելֆիի պատանի երկրպագուների շրջանում ոջլոտությունը կազմել է 55 տոկոս:
Գիտնականները խուսափում են խոսել ոջլոտության եւ սմարթֆոնների ուղղակի կապի մասին` միայն նշելով, որ ստացված արդյունքները «հետաքրքիր հարցեր» են բարձրացնում այն մասին, թե ինչպես է տեղի ունենում մակաբույծների տարածումը:
«Հիվանդացածության նախորդ գնահատականների համեմատությամբ` ցուցանիշները նկատելիորեն բարձրացել են. ըստ դրանց` վերջին 5 տարում ոջլոտությամբ է տառապել երեխաների գրեթե կեսը: Մենք նաեւ նկատել ենք, որ ոջիլներն ավելի հաճախ են հանդիպել սմարթֆոններ եւ պլանշետներ ունեցող երեխաների մոտ: Սակայն մենք կարող ենք սոսկ ենթադրել, որ դա տեղի է ունենում սմարթֆոններն օգտագործելիս երեխաների իրար մոտենալու հետեւանքով»,- ասել է բժիշկ Թեսս Մակֆերսոնը:
Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի ներկայացուցիչ Մեթյու Գասը հավելել է. «Մենք չենք ասում, որ երեխաների մոտ ոջիլներն առաջանում են սմարթֆոնների պատճառով: Սակայն կապ կա, այդ պատճառով եթե հանկարծ ձեր տանը կամ դպրոցում բախվեք հվանդության բռնկման հետ, մտածեք այն մասին, թե երեխաներն ինչպես են հավաքվում էլեկտրոնային սարքերի շուրջը` ոջիլներին թույլ տալով մի գլխից մյուսը թռչել»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ