Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

«Ինքն իր չափերն ու սահմանները անցել է». Վանաձորի քաղաքապետը պատասխանել է Լոռու մարզպետին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, որ քաղաքում որեւէ ապօրինի շինություն չի թույլատրվել եւ հորդորում է մարզպետ Անդրեյ Ղուկասյանին մնալ իր պաշտոնի լիազորություններում:

«Որեւէ անգամ նրան որեւէ մեկը թույլ չի տվել գնահատակն տալու, ես ուղղակի զսպվածություն էի ցուցաբերում, չէի ուզում նրա հետ անալոգի մեջ խառնվել, բայց երեկ ինքն իր չափերն ու սահմանները անցել է: Ապօրինի տաղավարի հանման գործընթացը մենք ենք նախաձեռնել, որեւէ ապօրինի շինարարություն չի եղել: Մի քանի օր ժամանակ էի տվել, որպեսզի հանեն, որպեսզի գույքը չվնասենք, չջարդենք, նոր շոուի բան չսարքենք: Երեկ իմ տրված ժամկետն ավարտվել է, տրանսպորտ էինք ուղարկել, էդ մեղադրողները խոչընդոտել էին աշխատանքին, ոստիկանություն էին կանչել, հետո տասին էլի ուղարկեցինք տեխնիկա, էլի խոչընդոտներ են առաջացրել, հետո ոստիկանները բերման են ենթարկել ու այդտեղ պարոն մարզպետը իր բարձունքից իջել է, թե ով է իրեն խնդրել, որ գա, չեմ հասկանում: ԱԻՆ է զանգել ու եկել են այդ տաղավարը հանել են: Ու ինքը անշնորհքություն է արել, բերել է կարկասը քաղաքապետարանի մոտ ի ցույց, կարծես թե ցանկանում է հերոսանա: Հորդորում եմ` թող ինքը իր չափերի մեջ մնա, ինքը մարզպետ է, թող մարզի, այդ թվում քաղաքի զարգացման խնդիրներով զբաղվի: Այդ բուտկեքը մենք քանդել ենք, քանդում ենք ու քանդելու ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում միջադեպից վրդովված ասաց քաղաքապետը:

Քաղաքապետը հայտնեց, որ երկաթե կարկասը հեռացրել են քաղաքապետարանի մուտքի մոտից եւ մտածում է վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության կանչել այդ արարքի հետ կապված:

Հարցին, թե ինչ հակասություններ ունի ինքը մարզպետի հետ, քանի որ արդեն որերորդ անգամ մարզպետը նրան տարբեր արարքների մեջ է մեղադրում, Մամիկոն Ասլանյանն ասաց, որ ինքը որեւէ աշխատանքային հակասություն չունի մարզպետի հետ:

«Օդում պտտվող լուրեր կան, որ իր մոտ ինչ-որ խնդիրնր կան ինքնադրսեւորման, կայացման եւ իր համար դրած հարցեր է լուծում: Բայց ես ուզում եմ ասեմ, որ իմ հաշվին չի կարող կայանա: Իսկ կարկասը քաղաքապետարանի մոտ դնելը գռեհիկ վերաբերմունք է, քանի որ քաղաքապետարանի շենքը ոչ իմ պապինն է, ոչ իր պապինը, դա քաղաքի ու վանաձորցու նկատմամբ գռեհիկ վերաբերմունք է, որը պետք է իր գնահատականը ստանա»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել. «Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ' այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:

Շնորհակալություն ոստիկանության եւ ԱԻՆ մեր աշխատակիցներին»: