Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

Տնտեսական ու հարկային անհավասարություն․ խոշոր հարկատուների ճնշող մեծամասնությունը գործում է բացառապես Երևանում. Գալոյան

Խոշոր հարկատուների ցանկը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենատարբեր փաստեր կարող է արձանագրելը: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 36.7 տոկոսը: Բայց հենց Երևանում է գրանցված 1000 խոշոր հարկատուների մոտ 84 տոկոսը: Նրանց ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է: Մայրաքաղաքից դուրս խոշոր հարկատուները վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են և հանքեր շահագործող ու հանքաքար վերամշակող կազմակերպություններ: Հիմնականում: Երևանից դուրս հազվագյուտ խոշոր հարկատու ձեռնարկություններ կան, որ ստեղծվել են անկախության շրջանում:

Հնարավոր է, որ տնտեսության և բիզնեսի՝ մայրաքաղաքում այս աստիճան կենտրոնացման փաստի հետ բոլորս համակերպվել ենք: Բայց մայրաքաղաքից դուրս գործողի խոշոր հարկատու ձեռնարկություններն էլ իրենց հերթին անհամամասնորեն են «տեղաբաշխված»: Օրինակ, 112.4 հազար բնակչություն ունեցող Գյումրիում գործում է 8 խոշոր հարկատու: Նույն քանակն է նաև 77.2 հազար բնակչություն ունեցող Վանաձորում: 27.8 հազար բնակչություն ունեցող Արմավիրում «գրանցված է» խոշոր հարկատուների ցանկի 6 ձեռնարկություն: Իսկ 19.3 հազար բնակչությամբ Արտաշատում՝ 5-ը:

Արձանագրենք, որ մարզկենտրոնային Իջևանում (բնակչությունը 20.3 հազար) և Գավառում (բնակչությունը 18.1 հազար) կա 1-ական ձեռնարկություն: Իսկ Եղեգնաձորը միակ մարզկենտրոնն է, ուր խոշոր հարկատու չի գործում: Հնարավոր է, որ սա «բնական է»՝ մարզում խոշոր հարկատու ընդամենը 1 ձեռնարկություն կա: Այսպիսին են հարաբերականորեն մեծ (կամ՝ մարզկենտրոնի կարգավիճակ ունեցող) քաղաքների թվերը:

Նույնքան անհամամասնական են տեղակայված խոշոր հարկատու (ասել է թե՝ համեմատաբար ավելի շատ աշխատատեղեր ապահովող) ձեռնարկությունները մարզերում: Կոտայքի մարզը բնակչության քանակով խոշորներից է: Այս մարզում ապրում է երկրի բնակչության 8.5 տոկոսը: Բայց այս մարզում է մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատու-ձեռնարկություների 25 տոկոսը: Մեր ամենախոշոր երեք մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք) ապրում է երկրի բնակչության 26.1 տոկոսը: Բայց այստեղ կենտրոնացած է Երևանից դուրս գործող խոշոր ձեռնարկությունների 84 տոկոսից ավելին: Իսկ չորրորդ մարզում՝ Շիրակում (230.8 հազար բնակիչ), կա ընդամենը 14 ձեռնարկություն: Դրանցից 8-ը գործում են Գյումրիում, մնացածը՝ մարզի տարածքում: Դա մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատուների ընդամենը 8 տոկոսն է: Իսկ խոշոր հարկատուն որպես կանոն խոշոր աշխատատեղ ապահովողն է: Հետևաբար բարդ չէ ենթադրել, որ գործազրկության, արտագաղթի ու համանման սոցիալական բացասական երևույթների ամենաբարձր ցուցանիշները հենց այս մարզերում են արձանագրվում:

Այն, որ տնտեսության առյուծի բաժինը կենտրոնացած է Երևանում, ժողովրդագրական բացասական տենդենցներ է ծնում մարզերում: Բայց այդ գործընթացները բավարար ուշադրության չեն արժանանում: Իշխանությունը միշտ էլ ձևացրել է, որ դրանք չի նկատում: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-դեկտեմբերին» հաշվետվության սոցիալ-ժողովրդագրական թվերը պիտի որ զգաստացնեին: Անցած տարի Լոռու մարզը բնական հավելաճ չուներ: Այստեղ գրանցված մահերի քանակը գերազանցել է ծնունդներին: Իսկ երկու՝ Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնական հավելաճը երկնիշ թիվ է: Ընդամենը 18 և 48 մարդ համապատասխանաբար: 90-ականների արտագաղթից հետո նման պատկեր չէր եղել: