Ապրիլյան հանձնաժողովը բուռն աշխատում է. վերջնական զեկույցի մի հատվածը գաղտնի կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքային քննարկումների, հանդիպումների փուլում են:
Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովականներն այս օրերին համադրում, քննարկում են այն փաստաթղթերը, հանդիպումների ժամանակ ստացած տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանան եզրահանգման գալ:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նիստի ժամանակ քննիչ հանձնաժողովը ներկայացնելու է եզրակացությունը: ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ակտիվ աշխատում են, որպեսզի սեմպետբերին արդեն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի եզրակացությունը:
«Բնականաբար, հանդիպում ունենում ենք պարոն Քոչարյանի հետ, աշխատում ենք, ամբողջ ամռանը աշխատել ենք այդ ուղղությամբ, միմյանց հետ հանդիպում-քննարկումներ ենք ունենում: Այո, նստաշրջանը սկսի, ներկայացնելու ենք եզրակացությունը»,-եզրափակեց Պողոսյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը եւս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է