Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

Կա երկիր, որն անվերապահորեն աջակցում է Հայաստանին, ինչպես Թուրքիան Ադրբեջանին. Մնացականյանն այլ շեշտադրում արեց

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ի դերակատարությանը:

Հարցին, թե պե՞տք էր դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի վերջինս ավելի ակտիվ ներգրավվեր գործընթացում, նախարարը պատասխանել է. «Մենք ունենք տարբեր միջազգային ֆորմատներ, որոնցից մեկը ՀԱՊԿ-ն է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Դա մեր համագործակցության միջազգային ձեւաչափն է, եւ մենք ունենք մեր գործառույթները։ Երբ մենք ասում ենք միջազգային բոլոր ձեւաչափերի գործածում, նշանակում է գործածում, նշանակում է աշխատել, համաչափ ձեւով գնահատել՝ որտեղ, ինչպես ես աշխատում։

Եվ այդ առումով, իրականում, մենք չենք խնդրել, այդ պահին անհրաժեշտ չենք համարել անել ավելին, քան անմիջապես տեղեկացնել ՀԱՊԿ անդամ երկրներին այն զարգացումների մասին, որոնք տեղի էին ունենում հուլիսի 12-ից սկսած։ Այդ գործառույթը մենք իրականացրել ենք եւ շարունակելու ենք աշխատել ՀԱՊԿ-ում այն իմաստով, որ սա մեր համագործակցության հարթակն է: Մեր ձեռքում բոլոր հնարավոր գործիքները օգտագործելու ենք՝ այդ հարթակը ծառայեցնելու մեր հիմնական նպատակին, որն ամենից բացի վերաբերում է տարածաշրջանում կայունության պահպանման, կայունության ապահովման այդ գործառույթին»:

Դիտարկմանը, որ չկա որեւէ երկիր, որը նույն ձեւով, ինչպես Թուրքիան, աջակցում է Ադրբեջանին, նույն անվերապահությամբ աջակցի Հայաստանի, նախարարը պատասխանել է. «Իրականում կա, բայց ես այս հարցը կդիտարկեմ մի փոքր այլ համատեքստում, որովհետեւ նման գնահատականն ավելի զգացմունքային, մակերեսային մակարդակում է եւ վերածվում է սպորտի, թե ով, ում ինչպես է աջակցում կամ չի աջակցում:

Շատ ավելի խորքային է մյուս հարցը, որ վերաբերում է համանախագահների կողմից արտահայտված այն կարեւոր ազդակներին: Դա այն հարթակն է, այն ձեւաչափն է, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես խաղաղ գործընթացի համար հիմնական հարթակ, եւ այդ մանդատը տրված է երեք համանախագահներին միջազգային հանրության կողմից: Իրենց դիրքորոշումը ստացել է միջազգային հանրության կողմից լայն աջակցություն, որն արտահայտված է բազմաթիվ ձեւերով՝ թե՛ առանձին պետությունների կողմից, թե՛ ԵԱՀԿ-ի կողմից, թե՛ ԵՄ-ի կողմից, թե՛ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից: Այդ դիրքորոշման հիմնական էությունը, որն արտահայտված է իրենց հայտարարության մեջ, վերաբերում է շատ կարեւոր սկզբունքի՝ վերականգնել կայունությունը, վերականգնել զինադադարը, բացառել սպառնալիքը եւ սպառնալիքի լեզուն, բացառել առավելապաշտությունը եւ խաղաղ գործընթացի համատեքստում աշխատել այնպիսի լուծումների վրա, որոնք անհրաժեշտ են համապատասխան այդ փոխզիջումային բալանսին հասնելու համար: Այդ դիրքորոշումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան որեւէ սպորտի մեջ ներգրավվելը եւ գնահատելը, թե ինչպես Թուրքիան ավելի շատ աջակցեց Ադրբեջանին, թե ավելի քիչ Հայաստանին»: