Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ

Այսքան քննարկումների առարկա դարձած այս նյութն ունի և պարունակում է իր մեջ առերևույթ հնարավոր անհամատեղելիության ինչ-որ տվյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպին։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի է կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։

«Հանձնաժողովը պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ մենք անմիջականորեն վարույթ հարուցենք, ինչը մենք իրականում արել ենք։ Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցելու նախադեպ ունեցան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործով, որտեղ հրապարակվել էր, «ոչ թե բամբասանքի մակարդակի տեղեկություն, այլ նաև փաստաթուղթ»։

«Մենք դրա հիմքով անմիջապես վարույթ հարուցեցինք, բայց ասյտեղ այդքան ուժեղ փաստեր չունենք։ Այստեղ չկան այդ փաստական հանգամանքների նվազագույն շեմը, որ մեզ այդ ուժգնությամբ գործողություն իրականացնելու հնարավորություն կտա։ Դրա համար մենք շարունակելու ենք ինքնուրույն ուսումնասիրությունը՝ տեսնենք այդ հրապարակումները կհասունանա՞ն այն աստիճանի, որ դառնան փաստական այն հիմքերը, որոնց հիման վրա կարողանանք վարույթ հարուցել»,- հավելեց նա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը նշում է, որ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություների համար կոնկրետ ժամանակ չկա, թե երբ պետք է վարույթ ընդունել կամ՝ ոչ։ Բայց, օրինակ, դիմումների պարագայում, սահմանված է 5-օրյա ժամկետ։

«Որոշել ենք կիրառել այդ նույն ժամանակահատվածը, այսինքն՝ այսօր ենք այդ ուսումնասիրությունը սկսել, 5 օր ժամանակ ենք տվել ինքներս մեզ, որպեսզի այդ ժամանակում այդ որոշումը կայացվի՝ կամ այդ ուսումնասիրության արդյունքները որպես այդպիսին մերժվում են բավարար փաստական հիմքեր չունենալու պատճառով, կամ գտնվում է այն փաստական հիմքը, որի հիման վրա վարույթ է հարուցվում»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե Հայկ Սարգսյանի հետ կապված ուսումնասիրությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կապվա՞ծ են այն տեղեկությունների հետ, որ պատգամավորի անունը կապվում է Սևանի «Սպիտակ Շորժա» լողափի հետ, ինչին ի պատասխան Հայկուհի Հարությունյանն արձագանքեց․

«Ոչ միայն։ Արդյոք այս անձն ունի՞ անհամատեղելիություն, թե՞ ոչ, այսինքն՝ իր պատգամավորական մանդատին զուգահեռ զվաղվե՞լ է արդյոք բիզնես գործունեությամբ, թե՞ ոչ։ Եթե բիզնես գործունեությունը հաստատվում է, արդյոք ինքը դա օրինակ՝ որպես տեղեկատվություն հայտարարագրե՞լ է, որովհետև, օրինակ, եթե պարզվի, որ դա իսկապես այդպես է, ու այդ անձը հայտարարագրել է այդ բիզնես գործունեությունը, դա լրիվ այլ խորագրով կընթանա, եթե պարզի, որ այդ բիզնես գործունեությունը իսկապես կա, գոյություն ունի, ինքը հավատարմագրային կառավարման չի հանձնել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Եթե պարզի, որ հավատարմագրային կառավարման է հանձնել, բայց այդ բիզնես գործունեությունից ստացված եկամուտը չի հայտարարագրել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Այս շերտերը շատ են լինելու»,- ասաց նա ու հավելեց, որ հանձնաժողովը հենց այդ բոլորի առնչությամբ էլ ուսումնասիրություն է կատարում։

«Որ տվյալը կհաստատվի, կամ կհերքվի, անպայման կհրապարակենք»,- եզրափակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։