Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ ՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումը Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքը Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ Ինչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջ Աճել է Brent տեսակի նավթի գինը Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը

Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրներըԻսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ YnetԹրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. AxiosՀրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԲնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համարՇնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարարՊարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹարմացվել է ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԻրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համարԲացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպքԱյս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվիԴատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀայաստանինՄանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրըՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ի հարվածներն Իրանին «բացարձակապես անհրաժեշտ էին»․ Մարկ ՌյուտեԳազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառովՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով․ մեթոդը ՀՀ-ում կիրառվում է առաջին անգամՀԷՑ-ի 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է շուրջ 50 մլն դոլարին համարժեք վարկ. ՊետրոսյանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՆախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգիԱրգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքըՎարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալներըԱբովյանին կվերադարձվի զբոսայգու հողատարածքՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետՀայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Յըլմազ
Հայաստան

Գառան, գոճու խորոված, 100 հազար դրամանոց խմիչքներ. ԱԺ-ն «Ծիրանի» ռեստորանում 3 միլիոն դրամ է ծախսել (լուսանկարներ)

Պետական կառույցները բավականին մեծ գումարներ են հատկացնում պետական եւ պաշտոնական ճաշերի, օտարերկրյա պատվիրակությունների հյուրասիրության համար: Երբեմն այդ հյուրասիրությունները պետական բյուջեի վրա արժենում են միլիոնավոր դրամներ: Այն, որ արարողակարգի անբաժանելի մաս են պաշտոնական հյուրասիրությունները, քննարկման ենթակա չեն, սակայն որքանո՞վ է, օրինակ, արդարացված, երբ մեկ հյուրասիրության համար վճարվում է երեք միլիոն դրամ:

Ազգային ժողովն, օրինակ, 2019 թվականին պաշտոնեական ճաշկերույթ է կազմակերպել 1,9 միլիոն դրամի շրջանակներում: Ճաշկերույթը կազմակերպել է «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Ծիրանի» այգի ռեստորան անունով: Այն գտնվում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Գնումների կայքում հրապարակված պայմանագրում նշված չէ, թե այս ճաշն Ազգային ժողովը ինչ միջոցառման շրջանակներում է կազմակերպել: Սակայն ռեստորանում հավաքույթներից մեկը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ Նոր տարվա շեմին: Իսկ ահա 2020 թվականի ճաշկերույթներից մեկի համար Ազգային ժողովի աշխատակազմը վճարել է 3 մլն դրամ: ԱԺ-ն այս տարվա ճաշկերույթները եւս անցկացրել է «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի երեքին:

Ուսումնասիրելով խորհրդարանի աշխատակազմի ճաշկերույթի երեք միլիոնանոց ցուցակը՝ արձանագրում ենք, որ բավականին թանկարժեք խմիչքներ եւ սննդատեսակներ են պատվիրել: Օրինակ, 99 հազար դրամ վճարել են մեկ կաթնակեր գառան խորովածի համար, մեկ ամբողջական գոճու համար՝ 55 հազար դրամ, ստերլետ տեսակի ձկան գրիլի համար՝ 25 հազար դրամ, ճագարի համար՝ 16 հազար դրամ: Ցուցակից տեղեկանում ենք, որ պատվիրել են 12 տեսակ աղցան, սագի մսով տոլմա, մեկ տասնյակից ավելի խորովածի եւ քաբաբի տեսականի: Պարզվում է, որ հայ պառլամենտականները նաեւ թանկարժեք խմիչքների սիրահար են, այն էլ՝ արտասահմանյան արտադրության: Այսպես՝ նույն ցանկից տեղեկանում ենք, որ օրինակ «Հենդրիքս» տեսակի ալկոհոլային խմիչքի համար վճարվել է 33 հազար դրամ: Կան նաեւ ալկոհոլային խմիչքներ, որոնք արժեն 94 հազար, 45 հազար եւ 39 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, ցանկի մեջ առկա է մոտ 100 տեսակի ալկոհոլային խմիչք: Հակոբ Արշակյանի ղեկավարած Բարձր տեխնոլագիաների արդյունաբերության նախարարությունում եւս դեմ չեն «Ծիրանի» այգի ռեստորանում ուտել-խմելուն: 2019 թվականին նախարարությունը այս ռեստորանի հետ կնքել է երեք պայմանագիր, որի ընդհանուր աժեքը կազմում է 5 միլիոն 500 հազար դրամ: Օրինակ պայմանագրերից մեկը, որի արժեքը 4,5 մլն դրամ է, անցած տարվա հոկտեմբերին 125 հոգու համար պաշտոնական ճաշ է մատուցվել: Թե ինչ են կերել 4,5 մլն դրամի, ծառայությունների մատուցման պայմանագրում նշված չէ: Սակայն նկատելի է, որ թիվը մեկ ճաշի համար ահռելի մեծ է: «Ծիրանի» այգի ռեստորանը նաեւ ոստիկանության նախընտրած օբյեկտն է: Ի դեպ, հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույք են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Ոստիկանությունից հայտնել էին, որ եղել է պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ:

Հուլիսի 27-ին գնումների համակարգում հրապարակվել է ոստիկանության եւ «Ծիրանի» ռեստորանի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեք 975 հազար դրամ է: Սա այն աղմուկ հանած ճաշկերույթն է, որին, ըստ պայմանագրի, ներկա են եղել 35 հոգի: Ոստիկանությունն այս ռեստորանում այս տարվա ընթացքում պատիվ է տվել նաեւ Ղազախստանից ժամանած պատվիրակությանը: 15 հոգանոց ճաշկերույթն արժեցել է 300 հազար դրամ: Ոստիկանությունը մոտ մեկ միլիոն դրամի էլ նախորդ տարի է այս ռեստորանում հավաքույթ կազմակերպել: «Ծիրանի» ռեստորանը նաեւ Նիկոլ Փաշինյանի նախընտրած օբյեկտն է: Նա եւս իր արտասահմանյան հյուրերին այս օբյեկտում է պատիվ տալիս: Այս տարի ռեստորանում վարչապետի աշխատակազմը ծախսել է երեք հարյուր հազար դրամ, թե ինչ գնման մասին է խոսքը, պայմանագրում նշված չէ: Այս ռեստորանում 700 հազար դրամի ծախս է կատարվել նախորդ տարի, երբ Երեւանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դ.Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Պայմանագրում նշված չէ, թե պաշտոնական ճաշին քանի հոգի է մասնակցել: Օտարերկրյա մեկ այլ պատվիրակության անցած տարի եւս այս ռեստորանում պատիվ են տվել՝ մեկ միլիոն դրամի շրջանակներում: Պայմանագրում այլ մանրամասները բացակայում են:

lurer.com