Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

Կադրային սովի արդյունքում Ռոմանոսը շահեց

 Գործող իշխանությունների մոտ կադրային սով է։ Նախարարների ու մյուս թափուր մնացած պաշտոններն ամիսներով չեն համալրվում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել։ Օրինակ՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո շուրջ երկու ամիս, իսկ նա աշխատանքից ազատվել է մայիսի 5-ին, այս պաշտոնը թափուր էր՝ չէին կարողանում պաշտոնին հարմար մարդ գտնել։ Երեկ վերջապես գտան՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ազատեցին մարզպետի պաշտոնից, որ նշանակեն շրջակա միջավայրի նախարար։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այնքան նեղն է ընկել, որ ստիպված Ռոմանոս Պետրոսյանին է նախարար նշանակում, որ դատարկ տեղը լրացվի։ Մինչդեռ դաշտում բավականին հաջող կադրեր կային այս ոլորտում, փորձառություն ունեցող, բայց Փաշինյանն ընտրեց իր հետ քայլած մեկին, որովհետեւ կադրային քաղաքականությունն իրականացնելիս առաջին պլան է մղվել բացառապես հավատարմության գործոնը, այլ ոչ թե մասնագիտական որակները, գրում է hraparak.am-ը։

Ի դեպ, Կոտայքի մարզպետը բազում խնդիրներ է ունեցել իր մարզում, հակասություններ ենթակաների ու համայնքապետերի հետ, բազմիցս հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ եւ այլն, բայց, ըստ ամենայնի, իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, գոհ է նրա աշխատանքից, որ աշխատանքից հեռացնելու փոխարեն առաջ է քաշում։ Թե ինչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը բնապահպանության, շրջակա միջավայրի հետ, դժվար է ասել։ Ինքը՝ արդեն նախկին մարզպետը, երեկ կառավարության նիստից հետո, երբ հայտարարվեց իր նշանակման մասին, մեզ ասաց, որ ինչ-որ կապ, այնուամենայնիվ, ունի։ Փաստորեն, Փաշինյանի կառավարության կադրային սովից հիմա էլ կշտանալու հերթը Ռոմանոս Պետրոսյանինն է։

- Պարոն Պետրոսյան, ինչո՞վ էր պայմանավորված շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում հենց Ձեզ նշանակելը։

- Վարչապետի առաջարկն էր դա, ինչը, բնականաբար, ես պատվով ստանձնեցի եւ ասացի, որ մեր պետության զարգացման այս փուլում վարչապետի եւ մեր քաղաքական թիմի ընտրությունն ինձ վրա է կանգ առել, ապա դա ինձ համար շատ մեծ պատիվ է, եւ ինքս գիտակցում եմ, թե ինչ եմ ստանձնում։ Եվ, բնականաբար, շարունակելու եմ գործել հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու։

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ ընտրությունը հենց Ձեր վրա կանգ առավ, այլ հարմար թեկնածու չունեի՞ն։

- Այդ հարցի հասցեատերը ես չեմ։

- Դուք շրջակա միջավայրի հետ, բնապահպանության հետ ի՞նչ առնչություն ունեք։

- Ես մասնագիտությամբ երկրաբան եմ, աշխատել եմ ընդերքօգտագործող ընկերություններից մեկում նաեւ, խոշոր հաշվով, ընդերքի եւ հանքարդյունաբերության, տնտեսական ցիկլի, այդ թվում՝ նաեւ բնապահպանական նորմերի առումով բավականին իրազեկված եմ եւ տիրապետում եմ այդ ընթացակարգերին։

- Չթերագնահատելով Ձեր մասնագիտական կարողությունները, թեպետ չգիտեմ, թե ինչ փորձ ունեք այդ ոլորտում, այդուհանդերձ, տպավորություն է, որ գործող կառավարությունը կարծես կադրային խնդիր կամ սով ունի, եւ այնպիսի ոլորտներում է այնպիսի անձանց նշանակում, որ տարակուսանք է առաջացնում։

- Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է։

- Մի քանի ամիս է՝ թափուր էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, չկա՞ր այլ հարմար թեկնածու, որ Ձեզ ընտրեցին։

- Կառավարությունը՝ ինքը, նաեւ օրգանիզմ է, եւ այդ օրգանիզմը, բնականաբար, տրանսֆորմացվում է, շնչում է, փոփոխություններ են տեղի ունենում, ինչը նաեւ, իմ գնահատմամբ, բնական գործընթաց է փոխատեղումների, նոր հայացքով նոր ավյուն սրսկելու կոնկրետ ոլորտներում՝ կոնկրետ կառավարման նոր ձեւի ու մշակույթի փոփոխություններ բերելու առումով։

- Դուք ի՞նչ նոր ավյուն եք սրսկելու մեր շրջակա միջավայրում։

- Այս պահին կանխատեսումներ չեմ ուզում անել, կապրենք, կտեսնենք։

- Պարոն Պետրոսյան, իսկ Կոտայքի մարզում ի՞նչ հասցրիք անել երկու տարում։

- Մի օր ես դրան անպայման կանդրադառնամ, խնդրում եմ՝ հիմա այդ մասին չխոսենք, բավականին երկար ասելիք կա այդ առումով։

- Գործարաններ պետք է կառուցվեին, վերելակների գործարան պետք է հիմնվեր Չարենցավանում, դրանք ի՞նչ եղան։

- Վահե ջան, բոլոր հարցերին կանդրադառնամ, խնդրում եմ Ձեզ, հիմա ես պարզապես շտապում եմ մարզպետարան՝ աշխատակազմի հետ հանդիպման։