Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

Որքան գումար է ծախսել նախարարությունը վիճահարույց չափորոշիչների և ծրագրերի մշակման համար

2019-2020 թվականների ընթացքում մշակվել է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որի հիման վրա մշակվել են հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերը։

Դրանք այժմ ներկայացված են հանրային քննարկման․ առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակվելուց և օրենքով սահմանված կարգով հաստատվելուց հետո հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը կմտնեն ուժի մեջ։ Այս մասին, «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ խոսքն այն չափորոշիչների ու ծրագրերի մասին է, որոնք հանրային մեծ քննադատության արժանացան և մինչ այժմ էլ արժանանում են՝ կապված, օրինակ, «Հայ գրականություն» առարկայից «հայ» բաղադրիչը հանելու, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես այլ առարկաների մեջ տարրալուծելու և հայոց պատմությունը ժամանակագրորեն հետուառաջ անելու ու պատմական փաստերն աղավաղելու հետ։ ԿԳՄՍ նախարարությանը հարցրել էինք նաև, թե ինչ միջոցներով են կատարվել չափորոշիչների մշակման աշխատանքները, և որքան են կազմել դրանք։ Եթե խոսքը վարկային միջոցների մասին է, ապա ի՞նչ պայմաններով են դրանք վերցվել։ ԿԳՄՍ-ից պատասխանել են․

«Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայումն իրականացվել է երկու ծրագրերի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագիր, որն իրագործվում է Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից (հումանիտար և հասարակագիտական բնագավառներ) և «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնություն․ կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում» դրամաշնորհային ծրագիր։

Առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման համար տեղական խորհրդատուներին Կրթական ծրագրերի կենտրոն (ԿԾԿ) ԾԻԳ-ի վճարված գումարն առ 01.07.2020 թ. կազմել է 21 մլն 997.5 հազար ՀՀ դրամ:

Բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիը հաստատելու մասին» 1469-Ա որոշման:

ԵՄ դրամաշնորհային ծրագիրը՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության փորձնական ծրագիրը», նախատեսված է բարելավելու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի դասավանդումը: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Առաջինն ուղղված է աջակցելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

• լրամշակելու և վերամշակելու 5-12-րդ դասարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաներին և մաթեմատիկային (STEM) առնչվող նյութերը՝
◦ տվյալ առարկաների գծով ՀՀ հանրակրթության ուսումնական ծրագրերը,
◦ դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուսուցչի ուղեցույցները, նաև` քննությունները կամ քննական ցուցումները,
• Հայաստանի ընտրված մարզ(եր)ում վերապատրաստելու ուսուցիչներին (լրամշակված և վերամշակված նյութերի ու դրանցով աշխատելու առանձնահատկությունների վերաբերյալ),
• գործարկելու այդ ուսումնական ծրագրերն ու դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուղեցույցները Տավուշի մարզում (հնարավոր է նաև Շիրակի մարզում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում),
• գնահատելու դրանց կիրառման փորձը և տալու դրանց համատարած կիրառման առաջարկներ:
Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է կրթության որակի վրա ազդող, քաղաքականության մշակման գործընթացում ներգրավված առանցքային կառույցների կարողությունների զարգացմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն եվրո, որից ԵՄ ներդրումը՝ 10,000,000 եվրո: Ծրագրի տևողությունը 36 ամիս է՝ 23.12.2018 թ. - 22.12.2021 թ.:
Դրամաշնորհային ծրագրով նախատեսված գործողություններն իրականացվում են Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից, այդ թվում՝ փորձագետների հետ պայմանագրերի կնքումը, նախատեսված այլ գործողությունների կազմակերպումն ու իրականացումը, անհրաժեշտ վճարումները։ Պետությունը ծրագրի շրջանակներում հանդես չի գալիս իբրև կնքվող պայմանագրերի կողմ»,-ասված է նախարարության պատասխանում։