Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Այս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումԱյս գիշեր «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
Հայաստան

Թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել

Երբևէ, թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին երկու տարում քաղաքական իշխանության կողմից իր վարույթում գտնվող գործերի միջամտության փորձ կամ դատավորի նկատմամբ ճնշում զգացե՞լ է, կարող է համեմատել նախկինի հետ:

«Իր նկատմամբ ճնշումները հենց ինքը՝ դատավորն է թույլ տալիս, ճնշումները պայմանավորված են դատավորի վարքագծով: Եթե դատավորն իրեն կարողանում է այնպես դրսևորել, որ իրեն նման ճնշումների չենթարկեն, որևէ մեկը չի ենթարկի: Ինձ համար ոչինչ չի փոխվել, ես ինչպես աշխատել եմ, նույն ձևով շարունակում եմ աշխատել: Երբ ինձ մոտ ինչ-որ բան կփոխվի, դա կլինի ինձ համար վերջին աշխատանքային օր»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարագրերը, արդյո՞ք նպատակը հասկանալն է, թե դատավորները ինչ-որ բան թացքցրե՞լ են հայտարարագրից կամ ապօրինի հարստացել են, և հարցին՝ ինքը նման մտավախությւոն ունի՞, ինչ-որ բան թաքցրել է, Պապոյանը պատասխանեց. «Չունեմ ընդհանրապես նման մտավախություն, որքան անհրաժեշտ է, այդքան կարող են ստուգել: Եթե հարցեր կան, որոնք իրենց համար պարզ չեն, կարող եմ նաև պարզաբանել»:


Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ դատավորների հայտարարագրերի ստուգումը կարող է մահակ դառնալ դատավորների գլխին և գործիք է՝ նրանցից ազատվելու համար, դատավորն արձագանքեց, թե նոր չէ, որ դատավորները յուրաքանչյուր տարի հայտարարագիր են լրացնում:

«Ես 2009 թվականից դատավոր եմ, այդ ժամանակվանից ինքս լրացրել եմ հայտարարագիր: Ցանկացած ժամանակ էլ, եթե այդ փաստաթղթում կան անճշտություններ, դրանք կարող են դատավորի հետ կապված խնդիրներ առաջացնել, այսինքն՝ այն անձի, որ հայտարարագիրը սխալ է լրացրել: Այսինքն՝ այնպես չէ, որ դա որևէ մեկի ցանկությունն է՝ ռեալիզացնել, թե ոչ, ցանկացած իրավական պետությունում, եթե կան նման խնդիրներ, իհարկե, պետք է ռեալիզացվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովի՝ ՍԴ դատավորի թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է, և հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրա թեկնածությանը, Պապոյանը պատասխանեց, թե այդ թեկնածուի մասին ինքը ևս մամուլից է տեղեկացել: «Գաղտնի քվեարկություն է, ես չեմ ցանկանա մինչ քվերակությունն իմ դիրքորոշումն արտահայտել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որը նախատեսված էր անցկացնել մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կյուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի և այլ ընտրություններ ևս օրակարգում կան։