ՌԴ-ն դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը
Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ Այս մասին hraparak.am-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Վերջինիս խոսքով՝ նման որոշում է կայացրել Ռուսաստանից Դաշնությունը․ «Ինքը ՌԴ-ում ապրում է իքս հասցեում, անտրամաբանական է հետախուզում մի մարդու նկատմամբ, որի գտնվելու վայրը բոլորի համար պարզ է»։
Հարցին՝ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի՞ է, պատասխանեց․ «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, տեղեկություն չունեմ»։
Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։ Ռաֆիկ Հայրապետյանի և ևս երկուսի նկատմամբ իրավապահները հետախուզում են հայտարարել օրեր առաջ։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Բացի մեղադրյալի կարգավիճակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող քրեական գործով ունի վկայի կարգավիճակ։ Նրա պաշտոնավարման տարիներին Ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցվել էր 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է