Արթուր Վանեցյանը կմեկնի Արցախ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Վանեցյանը պատրաստվում է պաշտոնական տարբեր հանդիպումներ ունենալ արցախյան պաշտոնյաների հետ, համագործակցության հետ կապված տարբեր քննարկումներ ունենալ: Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին Վանեցյանի եւ տարբեր անձանց հետ հանդիպման ժամանակացույց է քննարկվում, եւ հստակեցումներ են իրականացվում հանդիպումների վերաբերյալ:
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել տեղեկությունը՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը, ու արդյոք արդեն կա այն ժամանակահատվածը, երբ կկայանան այդ հանդիպումները:
«Այս պահին պլանավորված այցելություն Արցախ չկա, եւ պաշտոնական հանդիպումների պայմանավորվածություն եւս չկա»,-հայտարարեց Վանեցյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախում եւս քննարկվում է, թե ինչ ձեւաչափով պետք է լինեն այդ հանդիպումները եւ որ պաշտոնական շրջանակներում: Չի բացառվում, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպի նաեւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է