ՔՊ նիստը թեժ է անցել. օրակարգում է եղել նաեւ Հայկ Սարգսյանի «փարթիի» թեման
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Armlur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ նիստը թեժ է անցել, քանի որ օրակարգում մի քանի հարց է քննարկվել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության նիստ անելու գլխավոր թեման եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից կազմակերպված «փարթին», որը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների գրեթե բոլորի զայրույթն է հարուցել:
Ըստ մեր տեղեկությունների՝ թե´ օրենսդիր, թե´ գործադիր հատվածի կարծիքով՝ Հայկ Սարգսյանը չպետք է նման միջոցառումներ կազմակերպեր, որի պատճառով իրենք նման տհաճ իրավիճակում են հայտնվել: Եվ վարչության նիստի ժամանակ փորձել են հասկանալ, թե ինչպես պետք է վարվել «անհնազանդ» պատգամավորի հետ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել:
Օրակարգային հարցերից են եղել նաեւ կրթության ոլորտում կատարվող շրջադարձային իրադարձությունները, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության հետ կապված տարբեր հարցեր ու խնդիրներ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկայացուցիչներն են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, էդուարդ Աղաջանյանն ու Արփինե Դավոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է