«Պահանջատեր դիմորդ»-ը երկու հայց ներկայացրեց դատարան
Միասնական քննություններում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներից ու նրանց ծնողներից կազմված «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության փաստաբանական թիմն այսօր երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան։
Փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրեց, որ մի հայցադիմումով պահանջում են կառավարության որոշումը ճանաչել անվավեր, քանի որ այն եղել է ոչ իրավաչափ։
Երկրորդ հայցով պահանջում են արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց։
Փաստաբանի խոսքով, խախտված են բազմաթիվ ու տարբեր իրավունքներ, ինչի հետևանքով էլ իրենք կազմել ու դատարան են ներկայացրել ամեն դիմորդի համար առանձին պահանջ։ Խոսքը վերաբերում է մոտ 100 դիմորդի մասին։
Փաստաբանական խումբը միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է