Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց պատասխանատվության
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց պատասխանատվության։Այս որոշումը քիչ առաջ հրապարակեց ԲԴԽ֊ն՝ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ։
Նշենք, որ այսօրվա նիստին ներկայացել էին կողմերը՝ Ազարյանը ,ինչպես նաեւ արդարադատության փոնախարարը։
Հիշեցնենք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ եւ մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Նշենք, որ մեզ հետ զրույցում դատավորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարգապահական վարույթը որակել էր որպես քաղաքական հետապնդում։
Կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար