«Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հուլիսի 8-ին միանալո՞ւ են ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը։ Սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը ԼՀԿ-ն չմիացավ՝ խոստանալով, որ հուլիսի 7-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստից հետո կմիանա։
«Մենք ասել ենք, որ այդ գործով նիստ լինելուց հետո կմիանանք»,- ասաց Մարուքյանը։ Բայց ՍԴ դիմելու հարցով եռամսյա ժամկետ ունեք, իսկ եթե մինչ այդ Քոչարյանի գործով նիստ չանեն, ի՞նչ է լինելու։ «Եթե մինչեւ եռամսյա ժամկետի վերջ չքննվի, ստիպված կդիմենք, բայց ես չեմ կարծում, թե չեն քննի»։
Հիշեցնենք, որ երեկ ՍԴ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով․ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում են, 3 դատավորների լիազորությունները, ըստ իշխանության ընդունած սահմանադրական փոփոխությունների, դադարեցված են:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար