Նարեկ Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց բժշկական հետազոտություն անցնելու համար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը տեղափոխել է հիվանդանոց՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպան Արթուր Պիվազյանը։
«Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիր, բժիշկն այցելել էր նրան, դեղեր էր նշանակել, որոշակի ցուցումներ էր տվել, որ համապատասխան հետազոտություն անցնի։ Ցուցումների հիման վրա քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանին տարել են հիվանդանոց, նշանակված հետազոտություններն անցել է, այնուհետև վերադարձել է քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Պիվազյանը։
Պաշտպանը նշեց, որ հետազոտության պատասխանը դեռ չեն ստացել, և ստանալուց հետո հետագա քայլերը պարզ կլինեն։
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ հարուցված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան