Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հայաստանում 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո

Հայաստանում 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո։ Այս մասին ասվում է «Բրևիս» հանրային կարծիքի հետազոտության կենտրոնի հաղորդագրությունում։

«Կորոնավիրուսի համավարակը խորքային փոփոխությունների է տանում աշխարհը, և այդ փոփոխություններն առաջիններից մեկն իրենց արտացոլում են գտնում աշխարհի գրեթե բոլոր երկրների աշխատաշուկաներում։ Միտումները գրեթե նույնն են բոլոր երկրներում՝ որոշ մասնագիտությունների պահանջարկի կտրուկ նվազում և դրան հակառակ մի քանիսի պահանջարկի ավելացում, գործազրկության աճ և հարկադրված պարապուրդի մեջ գտնվող հարյուր հազարավոր մարդիկ։

Հայաստանյան աշխատաշուկան ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների։ Բրեվիսի հետազոտությունը փորձել է պարզել աշխատանքային ռեսուրսների շարժը վերջին ամիսների ընթացքում։

Այսպես՝ մինչև արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 12.3%-ը կորցրել է աշխատանքը արտակարգ դրություն սահմանելուց հետո, իսկ 27.5%-ը անցել է հարկադիր պարապուրդի։ Ընդ որում՝ ամենաշատը տուժել են շինարարության ոլորտում աշխատողները։ Աշխատանքը կորցրել է այս ոլորտում ներգրավվածների 25.4%-ը, իսկ 50%-ը արտակարգ դրության գործողության ընթացքում թեկուզ կարճ ժամանակահատվածով հարկադիր պարապուրդի մեջ է եղել։ Աշխատանքը կորցրածների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմում մասնավոր հատվածում աշխատողները՝ 15.4%, իսկ պետական հատվածում աշխատողների միայն 4.3%-ն է նշված ժամանակահատվածում կորցրել աշխատանքը։ Հարկադիր պարապուրդում գտնվողների մեջ երկրորդ տեղում են արդյունաբերության ոլորտում աշխատողները՝ 38.2%։

Միևնույն ժամանակահատվածում նոր աշխատանք գտնողներ էլ են եղել։ Նախքան արտակարգ դրությունը աշխատանք ունեցողների 3.5%-ը վերջին երկու ամիսներին գտել է նոր աշխատանք, ընդ որում՝ 6.3%-ը՝ շինարարության ոլորտում, 4.5%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում, և նույնքան՝ արդյունաբերության ոլորտում։

Ավելի փոքր թիվ են կազմում ծառայությունների ոլորտում աշխատանք գտածները՝ 2.9%։ Մասնավոր հատվածում նոր աշխատանք է գտել հարցվածների 4.2%-ը, իսկ պետական հատվածում՝ 2.6%-ը։

Ողջ աշխարհում նկատվող գլխավոր միտումներից մեկն էլ անցումն է հեռավար աշխատանքի։ Ըստ մեր հետազոտության՝ Հայաստանում հեռավար աշխատանքի անցածների մասնաբաժինը պետական հատվածում կազմել է 48%, մասնավոր հատվածում՝ 24.5%, ՀԿ-ներում՝ 46.9%։ Ըստ ոլորտների ցուցանիշները հետևյալն են՝ ծառայություններ՝ 40.4%, շինարարություն՝ 23.4%, արդյունաբերություն՝ 20%, գյուղատնտեսություն՝ 6%։

Հեռավար աշխատանք իրականացնողների 29.9%-ը 16-30 տարեկաններն են, որոնց աննշան զիջում են 31-45 տարեկանները՝ 28.1%, 46-60 տարեկանները կազմում են 20.9%, իսկ 61-ից բարձր տարիք ունեցողները՝ 14.7%։

Նշենք նաև, որ հետազոտությունը կատարվել է այս տարվա մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Հայաստանի 10 մարզերում։ Անցկացել են հեռախոսային հարցումներ՝ CATI մեթոդով, 1620 մարդու շրջանում»,– ասվում է հաղորդագրությունում։