ԵՊՀ-ում համընդհանուր կոնսոլիդացիա է ձեւավորվում իշխանությունների դեմ. ռեկտորի պաշտոնակատարը միտքը փոխել է
«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ շուրջ վերջին զարգացումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը, ըստ կարգի, ձեռնամուխ է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձեւավորելու: Ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հաջողակ գործարար Սենիկ Գեւորգյանի եղբայրն է, փոշմանել է եւ ցանկանում է ռեկտոր դառնալ:
Ըստ «Փաստի» տեղեկությունների, նա կարողացել է իր շուրջ կոնսոլիդացնել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գեւորգ Մուրադյանին, որը նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ հույս ունի վերանշանակվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, վերջինս իր նեղ շրջապատում հայտարարել է, թե մինչ ռեկտորի ընտրություններն այս իշխանությունները չեն լինելու, եւ կարելի է Գեւորգյանին ռեկտոր ընտրել:
Ի դեպ, վերջին երկու տարիներին ԵՊՀ-ում իշխանությունների դեմ պայքարող Վահագն Վարագյանը նույնպես խոստացել է օգնել Գեւորգյանին, եթե վերջինս պատրաստ է պայքարել այս իշխանությունների դեմ:
Փաստացի, համալսարանում կարծես թե համընդհանուր կոնսոլիդացիա է ձեւավորվում իշխանությունների դեմ, որը խիստ մտահոգել է հեղափոխությանը մասնակցած համալսարանականներին, որոնք դժգոհում են, թե «սրա՞ համար էինք փողոց դուրս եկել», հիշեցնելով, որ երբ իրենք պայքարում էին, Գեւորգյանը Փաշինյանի դիմաց դռներ էր փակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան