Առաջիկա օրերին դեպի Երևան և Երևանից դեպի այլ ուղղություններով 4 չվերթ կիրականացվի
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է առաջիկա օրերին դեպի Երևան և Երևանից դեպի այլ ուղղություններով սպասվող չվերթների ժամանակացույցը:
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ.
Ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35):
Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:30, ժամանում դեպի Երևան 17:30):
Ս. թ. հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է