Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ և սպառնացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհրաձգությունները չեն դադարում։ Ծառուկյանի հայտարարությունը հոգեխանգարմունքի է հասցրել իմքայլականներին։
Տեղեկացանք, որ Ծառուկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ սպառնացել, որ քայլ անելու դեպքում ոչնչացնելու է բոլորին։ Բայց ԲՀԿ-ականները չեն ընկրկում, շարունակում են իշխանություններին հակահարվածներ հասցնել։
ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նախօրեին «մերկացրեց» մի «կոռուպցիոն գործարք»՝ հայտարարելով, որ Փաշինյանն իր թիկնապահի քրոջ անունով 3 միլիոն դոլարանոց տուն է գնել Կանադայում։
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փաստերի վրա է հիմնված պնդումը։ Ասաց, որ փաստեր չունի, իր գրառումը Նիկոլ Փաշինյանի սիրած՝ «օդում կախված լուրերի» տրամաբանության մեջ է։ Իսկ մտահոգված չէ՞, որ դատի կտան կամ գործ կհարուցեն իր դեմ։ Ասաց՝ ոչ, եւ հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ, «օդում կախված լուրերի» համաձայն հայտարարություններ էին անում։
Օրվա վերջում իմքայլական Արփի Դավոյանը Ծառուկյանի գրառումն ուղարկեց գլխավոր դատախազին՝ «խնդրելով պարզել նրա վկայակոչած փաստերի համապատասխանությունն իրականությանը եւ տալ իրավական գնահատական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար