Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական ԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը Սահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին Սահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասին ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերը Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտք Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարան Ասում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին

Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետականԵԽ փողերի լվացման դեմ պայքարի մարմինը գովելի եւ դրական է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերըՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՍահմանազատման հարցի ժամանակ Փաշինյանը խոսել է Արծվաշենի մասինՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները ամրապնդում են պաշտպանական համակարգերըԻնչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետոՄխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան Երկրաշարժ Ապարանից՝ 18 կմ հարավ-արևմուտքՀունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Պապոյան Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱսում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասինՉնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել էՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՋրային կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» համաժողովինՊատրաստվենք մաքսիմալ դիվերսիֆիկացնելու արտահանումները. Նիկոլ Փաշինյան«Մուլտի Վելնես»-ում բացահայտվել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառությունՀայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասինԾաղիկի արտահանումը ավելացել էԵս Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռովՋերմաստիճանը կբարձրանաՉինաստանում տեղի ունեցած հեղեղման հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ըԲայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասինԱնտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի հերթական նիստըԿիեւյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն Իրանում թիրախավորել է 90 ռազմական օբյեկտԱռանց Թուրքիայի ԵՄ երկրների պաշտպանական նախաձեռնություններն անարդյունավետ կլինեն․ ԷրդողանԽախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ էԷրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի իր գործընկերներին ատրճանակ ու փամփուշտներ է նվիրելԹրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասինՎանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքՀորմուզի նեղուցը բաց կլինի միայն Իրանի պայմաններով. ՔալիբաֆԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համարՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. ՌյուտեԹրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային ԼիբանանիցԶելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքներըԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայողՈստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԻնչ է նախատեսվում մինչև 2026-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով այգեհիմնում իրականացրած վարկառու շահառուների համարԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ MehrՔարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամասի ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրաԱռյուծի անկման պատճառը վայրի կենդանիների մասնավոր պահման համակարգային խնդիրը․ FPWCՌուսաստանից արգելվում է դիզելային վառելիքի արտահանումը. ՆովակԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մասԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում զորքեր ուղարկել ԻրանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Հայաստան

Կորոնավիրուսից մահերը վաղ թե ուշ քրեաիրավական հետեւանքներ պետք է ունենան․ Գեւորգ Կոստանյան

ՀՀ ՍԴ-ին ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքին ՀՀ գլխավոր դատախազության արձագանքելու փաստը ինձ խիստ մտահոգեց 2 հիմնական պատճառով։ Այս մասին Հ2 ՀԸ Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը․

«Առաջինը․ նախ այդ խորհրդատվական կարծիքի բացառիկ հասցեատերը միայն Սահմանադրական դատարանն է եւ միայն ՍԴ-ն է իրավասու որեւէ գնահատանքի արժանացնել Եվրադատարանի այդ որոշումը։ Եվ երկրորդը․ գլխավոր դատախազը կամ դատախազությունը առհասարակ, տվյալ իրավահարաբերության սուբյեկտ չի հանդիսանում։ Այսինքն, գլխավոր դատախազությունը կամ դատախազը սահմանադրական արդարադատության այս ընթացակարգում իրավակահարաբերության մասնակից չէ, հետեւաբար, ինքը իրավասու չէ ընդհանրապես քննարկման առարկա դարձնել Եվրադատարանի այդ մոտեցումը։ Եվ գլխավոր դատախազության արձագանքը մեկնաբանելը ժամանակի զուր վատնում է», ասել է Գեւորգ Կոստանյանը։

ՄԻԵԴ-ի կարծիքը «թարգմանելու» Շավարշ Գեւորգյանի խնդրանքին ի պատասխան, Գեւորգ Կոստանյանը գոհունակություն է հայնել, որ նա չի խնդրում մեկնաբանել․

«Որովհետեւ, Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը չի կարելի մեկնաբանել, այն պետք է «թարգմանել», իսկ Սահմանադրական դատարանը՝ տեղայնացնել եւ կիրառել։ Այդ խորհրդատվական կարծիքն անգամ մեկնաբանելու կարիք չունի մեկ պարզ պատճառով, որովհետեւ Եվրադատարանը հստակ սահմանել է այն բանաձեւերը, այն սկզունքներն ու մոտեցումները, որոնք ՍԴ-ն պետք է կիրառի։ Ուստի, փաստաբանները, ես կամ մեկ ուրիշը որքան էլ մեկնաբանենք, դա զրո նշանակություն ունի։ ՄԻԵԴ-ը շատ հստակ դիրքորոշումներ է հայտնել եւ այդ սկզբունքներն ու բանաձեւերը, որ մատնանշել է, դրանք անգամ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել, միայն պետք է կիրառի։ ՄԻԵԴ-ն իր կարծիքը հիմնավորել է եւրոպական նախադեպեր ու վճիռներ վկայակոչելով։ Ըստ էության, Եվրադատարանը անգամ սահմանափակել է մեր ՍԴ-ին այդ վճիռների շրջանակից դուրս գալու հարցում։ Իսկ այդ նախադեպերը շատ հստակ են եւ արդեն 50 եւ ավելի տարիներ ձեւակերպված դատական մոտեցումներ են։ Եվ եթե փորձես մեկնաբանել դրանք՝ սկզբունքորեն կհակադրվես ՄԻԵԴ-ին՝ դրանից բխող իրավական եւ իրավաքաղաքական հետեւանքներով։ Եվրադատարանն ըստ էության ասաց հետեւյալը․ երբ քո Քրեական օրենսգրքում հղում կա այն իրավական ակտին, այս դեպքում Սահմանադրության որոշակի հոդվածներին, դա նշանակում է, որ որոշակիության եւ կանխատեսելիության սկզբունքը պետք է կիրառելի լինի նաեւ Սահմանադրության այդ նորմերի նկատմամբ, իսկ այս դեպքում ակնհայտ է չէ՞, երբ որ Քրօր․-ի 300․1 հոդվածում հղում արվում է Սահմանադրության 1-ից 6 հոդվածներին, իսկ դրանք ընդունվել են 2015 թվականին, իսկ 2008 թվականի համար դրանք այդ հերթականությամբ եւ բովանդակությամբ գոյություն չեն ունեցել։ Հետեւաբար այս դեպքում որոշակիության եւ կանխատեսելիության մասին խոսելն անգամ անընդունելի է։ Այսինքն, Եվրադատարանի այս մոտեցումը, գումարած դրան նախադեպերի վկայակոչումը հարցն ի սկզբանե փակել են։ Վերջ։ Այստեղ վեճ անգամ չի կարող լինել։ Հաջորդ կարեւոր հանգամանքը, Եվրոպական դատարանը հստակ ամրագրեց այն շրջանակը, որից ՍԴ-ն չի կարող դուրս գալ մեծ ցանկության դեպքում անգամ։ Այսինքն, ինչ ձեւով դու կիրառել ես 300․1 հոդվածը եւ ինչ պրակտիկա ձեւավորվել է, այդ պրակտիկայից շեղվել չի կարելի է։ Իսկ պրակտիկան այն է, որ դատախազությունը հրաժարվեց մեղադրանքից, դատարանն էլ, կարծեմ, կարճեց գործը։ Այսինքն, մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ ՄԻԵԴ-ն ասաց՝ քո պրակտիկայից չշեղվես»։

2008-ի մարտի սկզբին եւ այս օրերին հայտարարված արտակարգ դրությունների միջեւ զուգահեռներ անցկացնելու խնդրանքին ի պատասխան, նախկին գլխավոր դատախազն ասել է, որ այդ համեմատությունը խիստ արդիական է եւ անհրաժեշտ․

«Իրավական տեսակետից այս երկու արտակարգ դրությունները միանգամայն իդենտիկ են, այսինքն նույնական են։ Ինչու։ Սահմանադրության 120-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արտակարգ դրություն կարելի է հայտարարել, երբ վտանգված է երկրում սահմանադրական կարգը․ երկրում զինված խմբավորումների առկայությունը, սահմանադրական կարգի տապալման վտանգը կամ այս դեպքում սպառնացող համաճարակի վտանգը։ Այսինքն՝ համաճարակի առկայությունը կարող է վտանգ առաջացնել սահմանադրական կարգի տապալման։ Իշխանությունները, հայտարարելով արտակարգ դրություն, ընդունում են, որ առկա սպառնալիքը վտանգում է սահմանադրական կարգը։ Համեմատելով, նշեմ, որ 2008-ին, երբ հայտարարվեց ԱԴ, ռեալ վտանգ կար սահմանադրական կարգի տապալման, կային զանգվածային անկարգություններ, եւ արդեն կար զոհ, տեսագրություններով հստակ երեւում է, որ այնտեղ կային եւ սադրիչներ, եւ հանցավոր վարք դրսեւորող այլ քաղաքացիներ։ Արդյո՞ք եթե ավելի ուշ հայտարարվեր արտակարգ դրություն՝ զոհերն ավելի շատ չէին լինի։ Միանշանակ՝ այո, որովհետեւ ոչ ոք չի կարող հերքել այդ փաստը, ունեինք ոչ միայն 10 զոհ, այլեւ 200 վիրավորներ։ Ես համոզված եմ, որ եւ մահերի եւ վիրավորների քանակը ավելի շատ կլիներ։ Եվ պետական մեխանիզմների կիրառմամբ, կանխվեցին այդ հանցավոր տարրերի հետագա դրսեւորումները։ Հիմա, եթե 2020 թվականի մարտին կորոնավիրուսի ներթափանցում ունեինք, արդյո՞ք ողջամիտ չէր ավելի շուտ կիրառել արտակարգ դրություն, արդյո՞ք անհրաժեշտ չէր ավելի խիստ սահմանափակումներ մտցնել։ Այդ որոշումները քրեաիրավական տեսանկյունից քննարկման ենթակա են։ Արդյո՞ք ավելի շուտ մտցնելով, հնարավոր կլիներ կանխել 200 մահերը, վարակի տարածումը։ Չափազանց կարեւոր նշանակություն ունի նաեւ, երբ ԱԴ մտցվեց, արդյո՞ք այդ սահմանափակումներն անհրաժեշտ էին եւ արդյո՞ք դրանք լիարժեք կիրառվեցին։ Եթե այո՝ այսքան տարածումն ու այսքան մահերը գուցե պայմանավորված են դրանց ոչ լիարժեք կիրառմա՞մբ։ Շվեդիան, որ սահմանափակումներ չկիրառեց եւ գրեթե նույն պատկերն ունի, ապա ինչու մեզ մոտ կիրառման դեպքում այդպիսի արդյունք ստացվեց։ Հիմա կամ տարիներ անց իշխանության այդ որոշումները ստանալու են քրեաիրավական գնահատական։ Յուրաքանչյուր մահվան դեպքում պետք էր վարույթ հարուցել եւ քննել, արդյո՞ք պետությունը արել է այն ամենը, որ այդ մարդու կյանքի իրավունքը, որ բացարձակ արժեք է, չխախտվեր։ Պետությունն ուղղակի չի կատարել իր պարտականությունները ժողովրդի եւ միջազգային հանրության առաջ։ Եթե հիվանդանոցում մարդ է մահանում, իրավապահները գործ են հարուցում, արդյո՞ք ճիշտ բուժում է արվել, թե ոչ։ Ինչպես է, որ կորոնավիրուսով վարակված երկու անձից մեկը բուժվում է, մյուսը՝ ոչ, ուրեմն հետաքննությունը պետք է պարզեր այդ հարցը։ Դա մեր երկրում չի արվել, բայց վաղը քրեաիրավական հետեւանքն է առաջացնելու ինչքան ժամանակ էլ որ անցնի։ Հարազատը պետք է վստահ լինի, որ իր հարազատի մահվան հարցում ոչ ոք մեղավոր չէ, եւ նա պետք է փոխհատուցում ստանա, եթե պետությունը մեղավոր է։ 2008-ին մահացածների դեպքում փոխհատուցում տրվեց, հետեւաբար այս դեպքում եւս պարտավոր է տալ։ Եթե չի կատարվել դատաբժշկական փորձաքննություն, ինչպես են հայտարարում, թե կորոնավիրուս ուներ, բայց մահացավ այլ հիվանդություններից։ Սա էլ է իրավական գնահատականի ենթակա հանգամանք, որի պատասխանը վաղ թե ուշ պետք է տրվի։ Կա նաեւ այսպիսի ձեւակերպում՝ հանցավոր ինքնավստահություն, որը նույնպես քրեաիրավական գնահատական պետք է ստանա»։