Ովքեր են Դավիթ Անանյանի հետ հեռացել ՊԵԿ-ից
Նախորդ շաբաթ աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը. ՊԵԿ նոր նախագահ նշանակվեց նրա տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։
Մամուլում հրապարակումներ եղան, որ Դավիթ Անանյանի հետ մեկտեղ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով, ի դեպ, պետք է ժամանակավորապես կատարեր Դավիթ Անանյանի պարտականությունը, ՊԵԿ նախագահի խորհրդական Սաթինե Գզողյան, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Հակոբյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանը և ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Գյումրիի մաքսատան պետը:
Իսկ նախքան հրաժարականները ՊԵԿ-ում մի քանի ժամ տևողությամբ ժողով է եղել՝ ղեկավար անձնակազմի մասնակցությամբ:
ArmDaily.am-ին ՊԵԿ-ից հայտնեցին, որ Դավիթ Անանյանի հրաժարականից հետո ազատման դիմումներ են ներկայացրել նրա խորհրդականներն ու օգնականները, ազատման դիմում է գրել նաև անվտանգության պետը, թվով չորս հոգի։
«ՊԵԿ նախագահի տեղակալները հրաժարական չեն տվել, շարունակում են կատարել իրենց աշխատանքը։ Մամուլում շրջանառվող լուրերը ճիշտ չեն»,-նշեցին ՊԵԿ-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար