Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ուժային կառույցներում նոր նշանակումների պատճառը վարչապետի անվստահությունը և կասկածամտությունն է

Ուժային կառույցներն իրենց էությամբ պետք է լինեն պահպանողական, և կադրային հաճախակի փոփոխությունները միայն թուլացնում են այդ համակարգերը: Այդ համակարգերում նման անկայությունն անթույլատրելի է և շատ վտանգավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կայացրած որոշմանը, համաձայն որի՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ:

«Կարծում եմ՝ նման փոփոխությունների պատճառը վարչապետի ներքին անվստահությունն է սեփական ուժերի հանդեպ կամ չափից ավել պահանջները, որ դրվում են ուժային կառույցների առջև, որոնք անհնար է կատարել: Այստեղից գալիս է անվստահությունը ցանկացած անձի նկատմամբ, ով զբաղեցնելու է այդ պաշտոնը: Այնպես չէ, որ նախորդներն անվստահելի էին կամ ուրիշին էին ծառայում, ոչ, իրենց աշխատանքն էին կատարում, ուղղակի, կարծում եմ, անհնար է եղել կատարել որոշակի հանձնարարություններ: Սրանից էլ առաջանում է կասկածամտություն, որին հետևում է այս կադրային ջարդը, որը շատ լուրջ հետևանքներ է ունենալու այդ համակարգերի համար»,-ասաց Աթանեսյանը:

Նրա խոսքով՝ այդ համակարգերը չեն ընդունում առաջին դեմքերի՝ մեկ-երկու տարվա մեջ փոփոխությունները և պետք է լինեն պահպանողական և կայուն: «Ցանկացած ռեֆորմ, ցանկացած նոր մոտեցում, ղեկավարման ձև ժամանակ են պահանջում, որպեսզի կյանքում տեղ գտնեն, իսկ այս դեպքում ստացվում է, որ այդ համակարգերն ուղղակի ինքնահոսի են թողնված, մինչդեռ դրանք հստակ հրամանատարություն պահանջող համակարգեր են: Ես չեմ գտնում, որ ինչ-որ անարժան մարդիկ էին այդ պաշտոնները զբաղեցնում, հիմա արժանավորները եկան»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե այնքան քիչ տրամաբանություն է տեսնում այս որոշումների մեջ, որ դժվար է հասկանալ՝ ինչու այդ փոփոխությունները կայացան մեկ օրում.

«Դա արդեն էական էլ չէ: Փոփոխությունների փաստն իրենով արդեն իսկ շատ վատ է: Այս ամենը կատարվում է անվստահության և կասկածամտության պատճառով»,-նշեց նա:


Հարցին՝ ուժային կառույցներում կտրուկ փոփոխությունները անվտանգային առումով ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջացնել, և արդյո՞ք Փաշինյանը դրանք չի դիտարկել, Աթանեսյանն արձագանքեց, թե վարչապետի կառավարչական հմտություններն ամբողջովին երևացին կորոնավիրուսի դեմ պայքարում. «Մեր վարչապետը կառավարիչ չէ, նա ընդդիմադիր գործիչ է, կառավարելը չի ստացվում և չի ստացվելու, հետևաբար նման վարչապետի պայմաններում մենք կունենանք անկայուն ուժային համակարգեր: Նման քայլեր արվում են ծայրահեղ դեպքերում և լուրջ հիմնավորված ու հասկանալի, ինչն այս պարագայում չկա»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք տեղին էին այս փոփոխությունները՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում, Աթանեսյանը պատասխանեց. «Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառը միայն վարչապետն է: Ես համոզված եմ, որ կորոնավիրուսն էլ սարսափելի ճգնաժամային իրավիճակ չի ստեղծում, որքան վարչապետը՝ իր ապիկար կառավարմամբ: Քանի դեռ նա զբաղեցնում է այդ պաշտոնը, ճգնաժամը մշտապես լինելու է»: