Պետական հիմնադրամը դատի է տվել ինձ. դե ֆակտո դատի են տվել նաեւ Փաշինյանին. Տիգրան Ուրիխանյան
Կառավարության անդամ պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող պետական հիմնադրամը դատի է տվել ինձ զինծառայողների սոցապահովության հիմնադրամ չփոխանցվող միլիարդավոր դրամների վերաբերյալ իմ պատգամավորական հետաքննության ու խնդիրն անդադար բարձրաձայնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անշուշտ հանրության համար վաղուց ամեն բան պարզ է։ Ուրեմն իմ դեմ դատական հայցով նրանք սարսափելի հարվածեցին իրենց իսկ վարչապետին եւ դե ֆակտո դատի են տվել նաեւ Փաշինյանին, որովհետեւ հենց վարչապետի ինձ փոխանցված փաստաթղթում է գրված, որ «այս պահի դրությամբ հիմնադրամի նկատմամբ առկա է 1 900 000 000 դրամի չկատարված պարտավորություն»։
Իսկ եթե սա իշխանության պատվերն է կոռուպցիայի դեմ պայքարում ու երկրի զարգացման գործում նրանց օգնել ցանկացող պատգամավորի նկատմամբ, ապա՝ առաջ Աստված, դուք ինքներդ եք ձեւավորում ձեր այլընտրանքը ժողովրդի համար: Սկսեցի՜նք, դե հարձակվե՜ք։ Կհանդիպենք օգոստոսի 1-ին Սոցիալական շարժման խոստացված հանրահավաքին։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, բայց ի տարբերություն, երբեք չեմ խաբում բոլորիդ, ի դեպ, արդեն 10 տարուց ավել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար