Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից ՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել Դամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջը Հայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված է Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ Մշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցում

Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով

«Գործող իշխանությունների թեթև ձեռքով մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության». Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համավարակային իրավիճակը վերածվել է դժոխքի։ Սա ուշացած ինքնախոստովանություն է, քանի որ իրավիճակը դժոխքի է վերածվել արդեն առնվազն երեք շաբաթ, և մեզ հիմա էլ ցավոք բոլորիս սպասում է այդ դժոխքի ևս մի քանի շրջան։

Մայիսի կեսերին, իրավիճակը դեռևս դուրս չէր եկել վերահսկողությունից, և Կառավարությունը հնարավորություն ուներ խելամիտ կառավարել առողջապահական ռիսկերը։ Աճող վարակման պայմաններում անհեթեթ հիմնավորումներով կարանտինային միջոցառումների կտրուկ մեղմացումը բերեց նրան սակայն, որ մեզ մոտ տեղի ունեցավ համավարակի պայթունային տարածում։ Ինչը սակայն շատ ավելի վատ էր՝ առողջապահական համակարգը բացարձակ պատրաստ չէր այդ պայթունին, և տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում հատեց իր կարողությունների շեմը։
Բերեմ դա հաստատող ընդամենը երկու պարզ համեմատություն՝

Ա) Հայաստանում առաջին վարակումը պաշտոնապես գրանցվել է մարտի 1-ին։ Մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակում, այսինք 10 շաբաթվա ընթացքում, երբ կարանտինը շատ թե քիչ պահպանվում էր, Հայաստանում իրականացվել է 37476 թեստավրում, դրական արդյունքը կազմել 4044 դեպք, այսինքն վարակված են եղել ստուգվածների մոտ 11%-ը: Դրան հաջորդած երեք շաբաթներում, իրականացվել է 31695 թեստ, սակայն արդեն 9086 դրական արդյունքով, կամ վարակված են եղել միջինում արդեն ստուգվածների 29%-ը, որոշ օրեր դա հասել է 40%-ի։ Մեզ շրջապատող ոչ մի երկորւմ այդպիսի կատաստրոֆիկ բարձր տոկոս չկա՝ սա պարզապես նշանակում է, որ թեստավորումը վերջին երեք շաբաթներին ձախողվել է, անհրաժեշտ առնվազն 5000 թեստի փոխարեն օրական իրականացվել է ընդամենը 1500-ը, և վարակակիրներից շատերը պարզապես դուրս եմն մնացել թեստավորումից, և շարունակել են անարգել վարակը տարածել։ Օրինաչափ հարց է առաջանում՝ եթե մեղմացնում էիք կարանտինային միջոցառումները, ինչու՞ վաղօրոք չէիք ընդարձակում թեստավորման կարողությունները, որպեսզի հնարավոր լինել ավելի վաղ կանխորոշել և մեկուսացնել վարակակիրներին։

Բ) նույն կերպ, մինչև մայիսի 15 ընկած ժամանակում, Հայաստանում համավարակից պաշտոնապես գրանցվել է 52 մահ։ Դրան հաջորդած երեք շաբաթների ընթացքում՝ արդեն պաշտոնապես 148 մահ, մոտ երեք անգամ շատ։ Ինչը սակայն պակաս ակնհայտ է՝ մինչև մայիսի 15-ը համավարակից ապաքինվել է 1666 մարդ, և մահացածների ու առողջացածների հարաբերակցությունը եղել է 3 ։ 97, այսինքն հիվանդացածների միայն 3% է մահացել։ Վերջին 3 շաբաթների ընթացքում 148 մահվան դեպքում ապաքինվել է 2348 մարդ, այսինքն մահացածների և առողջացածների հարաբերակցությունը դարձել է արդեն 6 : 94, կամ երկու անգամ ավելի վատ։ Սա միայն մի բացատրություն ունի՝ առողջապահական համակարգը այլևս չի հասցնում ժամանակին հոսպիտալացնել հիվանդներին, նրանց մոտ վարակը խորանում է, և բուժվելու հավանականությունը նվազում է, արդյունքում վարակից մահանալու հավանականությունը երկու անգամ ավելացել է։ Նորից հարց է առաջանում՝ երբ մեղմացնում էիք կարանտինային միջոցառումները և ինքներդ էիք ասում, որ մինչև մայիսի վերջը կարող եք ունենալ 10 000 վարակակիր՝ չէի՞ք հաշվում, որ 2000 մահճակալը իրենց արդեն բավարար չի լինելու։ Ի՞նչ եք արել երկրում առկա մահճակալային ֆոնդը մոբիլիզացնելու և նոր կարողություններ ստեղծելու համար՞։ Եվ հիմա, եթե հունիսի վերջին արդեն առնվազն 30 000 վարակված ունենաք (որը, ցավոք, այս տեմպերով արդեն անխուսափելի է), ինչպե՞ս ենք մարդկաց բուժելու, նրանց ո՞ր մասն է արդեն մահանալու։ Հասկանու՞մ եք, որ խոսում ենք արդեն հազարավոր հնարավոր մահերի մասին։

Վարչապետ Փաշինյանը կարող է օրական տաս անգամ լայվ մտնել և մեղադրել բնակչությանը դիմակ չկրելու մեջ, բայց թեստավորման տապալումը և մահճակալային ֆոնդի անհամապատասխանությունը կանխատեսված հիվանդների թվին՝ դա հենց Կառավարության ակնհայտ ձախողումն է։ Ամենասարսափելին այն է, որ այսօրվա վարակի տարածման թվերը նույն Առողջապահության նախարարի և այլոց կողմից հնչեցվել են մայիսի սկզբին, բայց ինչ-որ տարակուսելի թեթևամտությամբ, այս մարդիկ հետևություններ չեն արել, թողել են ամեն ինչ ինքնահոսի, և այսօր մենք հենց իրենց թեթև ձեռքով ենք հայտնվել այդ դժոխքում։ Ինչն էլ ավելի վատ է, արդեն բազմաթիվ տեղեկություններ են հայտնվում, որ Առողջապահության նախարարությունը, փոխանակ առավելագուն ջանքերը գործադրելու՝ ընդարձակելու թեստավորման կարողությունները և ինֆեկցիոն մահճակալների ֆոնդը, արհեստականորեն սահմանափակում է տարբեր լաբորատորիաների և մասնավոր հիվանդանոցների ներգրավումը այդ գործընթացին։ Թե ինչու, ոչ մի խելամիտ բացատրություն նախարար Արսեն Թորոսյանը դեռ չի տվել, սակայն համոզված եմ, որ այս հարցը, ի վերջո, հետաքննության առարկա կդառնա, և մարդիկ կիմանան ողջ ճշմարտությունը։

Այսօր արդեն, ցավոք մենք հայտնվել ենք վիճակում, որ անկախ այս պահի գործողություններից, նույնիսկ զուտ իներցիոն աճով, մինչև ամսվա վերջ կունենանք 30 000-ից ավել հիվանդ, և սա նույնիսկ ամենահամեստ կանխատեսումն է։ Սակայն որպեսզի խուսափենք մինչև ամառվա վերջ արդեն 300 000 հիվանդ և ազգային աղետ ունենալուց, շտապ գործողություններ են պետք արդեն հիմա, ամեն անցնող օրը թանկ է նստում մեր վրա։ Մի կողմից, պետք է նորից խստացնել կարանտինային միջոցառումները՝ օրինակ, արգելել հանրային տրանսպորտի և ռեստորանների աշխատանքը, առժամանակ կասեցնել այն արտադրական ձեռնարկությունների աշխատանքը, որոնք չեն կարողանում անվտանգ պայմաններ ապահովել, արգելել բոլոր բազմամարդ հավաքները, և այլն։ Բոլոր առանց աշխատանք մնացած մարդկանց պետք է խելամիտ փոխհատուցել, մինչև վարակի տարածման նվազումը, այլապես այդ մարդիկ համատարած կվարակվեն։

Մյուս կողմից, պետք է մոբիլիզացնել երկրի ողջ հիվանդանոցային և լաբորատոր կարողությունները, ըստ անհրաժեշտության դիմել մեր արտաքին գործընկերներին՝ Հայաստանին հումանիտար օգնության կարգով մասնագետներ, բժշկական սարքավորում և դեղամիջոցներ տրամադրելու համար, ինչպես երկու ամիս առաջ Իտալիան դիմեց Չինաստանին։

Գործող իշխանությունների թեթև ձեռքով մենք շատ արագ վերածվում ենք ձախողված պետության, և այսօր արդեն մի կողմ է պետք դնել հպարտությունը ու դիմել մեզնից ավելի կազմակերպված երկրների օգնությանը՝ համատարած աղետից խուսափելու համար։ Մինչ այդ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ առավելագույն շրջահայաց լինել, պահպանել ձեր և ձեր մերձավորների առողջությունը, թույլ չտալ այս վարակի ներթափանցումը ձեր ընտանիքները։ Առողջություն բոլորիդ»։