Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

ՊԵԿ–ի պարգևավճարները 5 անգամ շատ են եղել բյուջեի եկամտային մասի մուտքերից

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ներկայացրած տեղեկությանը, ըստ որի` 2019թ.–ի պետբյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ նվազել է 41,4 մլրդ դրամով։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի փոխանցմամբ` դա հիմնականում պայմանավորված է 2019թ.–ին գրանցված տնտեսական աճով, որում էական դերակատարություն են ունեցել խաղադրույքների բիզնեսը և մեքենաների ներկրումից ստացված հարկերը, սակայն պետք է չմոռանալ, որ բազմաթիվ օլիգարխներից կամ նախորդ ռեժիմի ներկայացուցիչներից ներկայիս վարչակարգը կարողացել էր մեծ գումարներ հետ բերել, որոնք նույնպես արտացոլված են պետբյուջեում։

«Ես 2020թ.–ի պետբյուջեի կատարողականի առումով տեսնում եմ շատ լուրջ ռիսկեր, պակասուրդը բնականաբար աճելու է, ինչի արդյունքում տնտեսական աճը կդանդաղի և կգրանցվի տնտեսական անկում, ինչն արդեն իսկ մի շարք ոլորտներում ակնհայտ է։ Գյուղատնտեսությունից անկումը նախորդ տարվանից ենք ժառանգել, նման անկում կլինի զբոսաշրջության ոլորտում և վերամշակող արտադրությունում»,– նշում է տնտեսագետը։

Մանասերյանի համոզմամբ` դիլետանտներով հնարավոր չէ պետբյուջեի եկամտային մասը լցնել։ Ըստ նրա` այժմ փորձում են գույքահարկի միջոցով, ապօրինի գույքի բռնագանձման միջոցով և նմանատիպ օրենքներ մշակելով հարցերին տալ լուծում, սակայն տնտեսագետը վկայակոչում է մեկ փաստ, ըստ որի` ՊԵԿ–ում և հատկապես մաքսային մարմիններում պարգևավճարները գրեթե հինգ անգամ ավելի շատ են առաջին չորս ամիսների տվյալներով, քան այն մուտքերը, որ կարողացել են բերել պետբյուջեի եկամտային մաս։

«Ներկայիս կառավարությունը և հատկապես տնտեսական բլոկը բացարձակապես չի հասկանում, թե ինչով է զբաղված, և ինձ մոտ այն տպավորությունն է, որ ձախողել են բառացիորեն ամեն ինչ, օրինակ` գազի բանակցությունները։ Ակներև է, որ չկա տնտեսական հստակ քաղաքականություն, աշխատանքի և սոցիալական ոլորտի նախարարությունը դարձել է սոցապ նախարարություն` նպաստների կիսատ–պռատ ծրագրերով, իսկ աշխատատեղերի և զբաղվածության առումով կառավարության մոտ որևէ մտահոգություն չեմ տեսնում։ Նման իրավիճակում բնական է, որ դիմելու են արտաքին փոխառությունների, որոնք ծանրանալու են սերունդների վրա»,– նշում է տնտեսագետը։

Տնտեսագետի կարծիքով` պետբյուջեի եկամուտները համալրելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր արժեքներ։

Ըստ նրա` ներկայիս կառավարությունը նոր արժեք ստեղծող չէ, նա միայն մարդկանց բռնող, ասֆալտին փռող, պատերին ծեփող մարմին է, պատժելն ու պատասխանատվության ենթարկելն, առհասարակ, հատուկ տաղանդ չի պահանջում, բայց ամեն մարդ չէ, որ կկարողանա նոր արժեք ստեղծել, հետևաբար, մեզ շինարարներ ու կառուցողներ են պետք։