Ucom»-ի հիմնադիր Եսայան եղբայրները հրավիրվել են ԱԱԾ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ «Յուքոմ» ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանը եւ իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ։ Եսայանն եղբայրները բավականին երկար ժամանակ են անցկացրել քննչական դեպարտամենտում, որտեղ մոտ 6 ժամ պատասխանել են քննիչների հարցերին։
Մեզ հայտնի դարձավ, որ հիմնական պատասխանողը Ալեքսանդր Եսայանն է եղել, ով տարիներ շարունակ եղել է Խաչատրյանների գործերի առանցքային կառավարիչը։ Ալեքսանդր Եսայանն է որպես գործող անձ ձեւակերպել ու իրականացրել թվայնացման վերաբերյալ պետական մրցույթների մասնակցությունն ու ապահովել է դրանց իրականացումը ծրագրավորման մի ընկերության միջոցով, որտեղ 50% բաժնետերը Եսայաններն են, ու 50%-ը՝ Խաչատրյանները։
Հատկանշական է, որ քննիչներին հատկապես հետաքրքրել է Եսայանների կարողության ծագումը, քանի որ եղբայրները հանդիսանում են սեփականատեր կամ համասեփականատերեր մի շարք տնտեսվարողների, այդ թվում նաեւ սրճարաններ ու ալկոկոլային խմիչքներ, բիզնես կենտրոն, ծրագրավորման ընկերություն եւ այլն։
Մեր աղբյուրները չբացառեցին, որ Եսայաններին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափով հափշտակություն կատարելուն մասնակցելու ու պետական միջոցների վատնմանբ ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու համար։ Հարցաքննության իսկության վերաբերյալ կդիմենք ԱԱԾ եւ ստանալուն պես կհրապարակենք պաշտոնական պատասխանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար