Դավիթ Անանյանը նախընտրել է հեռանալ, քան հեռացնել պրոֆեսիոնալ կադրին
hraparak.am-ը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը Արարատյան մաքսատան մոտ մարդկանց կուտակումների լուսանկարն ու դրա արդյունքում՝ վարչապետի պահանջն է եղել՝ աշխատանքից ազատել Մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, ինչին Անանյանը չի համաձայնել։ Բայց երեկվանից համացանցում բազում վարկածներ են շրջանառվում Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների մասին։
Մենք կապվեցինք ՊԵԿ լրատվական ծառայություն եւ խնդրեցինք պարզաբանել՝ ի վերջո, ո՞րն է եղել հրաժարականի պատճառը։ ՊԵԿ լրատվականից մեզ պատասխանեցին, հաստատելով մեր երեկվա գրած վարկածը․
«Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել: Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար