Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանը Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ Քոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտ Կասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունը Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը ՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանը Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի

Թուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու
Հայաստան

Հարկային բեռի բարձրացումը այս իշխանությունների կողմից իրականացվող հերթական ազգադավ քաղաքականությունն է

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարկային նոր բեռ է հասունանում։ Կառավարությունը Գույքահարկի թանկացում է պլանավորում, որով առաջարկում է գույքահարկի հաշվարկն իրականացնել ոչ թե ըստ ներկայում եղած կադաստրային արժեքի, այլ՝ շուկայականին մոտ արժեքի, ինչպես նաեւ նախատեսում է վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը, այսինքն՝ մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանները եւս կհարկվեն: Մասնագետներն ահազանգում են՝ այս փոփոխություններն առաջին հերթին հարվածելու են անշարժ գույքի ողջ շուկային, որի ծանր բեռն անմիջապես միջին խավի ուսերին է ծանրանալու։

Այս մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանի հետ.

- Ճի՞շտ եք համարում հարկային բեռի բարձրացումն այն պարագայում, երբ կորոնավիրուսային վարակի եռամսյակում քաղաքացիների մոտ եկամուտների կտրուկ կրճատում է տեղի ունեցել։

-Հարկային բեռի բարձրացումը այս իշխանությունների կողմից իրականացվող հերթական ձախողված և ազգադավ քաղաքականության մի մասն եմ համարում։ Չնայած որ նրանք որպես արդարացում ասում են, թե իբր գույքահարկի ավելացումը պետք է լինի տարիներ ընթացքում և աստիճանաբար, բայց մոռանում են մի կարևոր փաստ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հիմա չունի նույնիսկ այնքան եկամուտներ, որ կարողանա առօրյա խնդիրները լուծի՝ կոմունալ վճարումներ կատարի և մինիմալ սնունդ գնի։ Պետական աջակցություն, ըստ էության, չկա և քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում որևէ ոլորտում՝ փողոցում, կամ իր աշխատավայրում քաղաքացու հետ կարող են տեղի ունենալ դեպքեր, որոնք կավարտվի մահով և պետությունը, փաստորեն, այս քաղաքացուն չի պաշտպանի նույնիսկ կենսական նշանակության պարզունակ հարցերում։ Օրինակ, նայենք՝ պետությունը գույքահարկի տեսքով հարկային բեռի բարձրացում է նախատեսում, բայց նա նույնիսկ չի աջակցում բազմաբնակարան շենքի այն բնակչին, ում կտուրը, օրինակ, վնաստված է ու անձրևաջրերը լցվում են ոչ միայն իր բնակարան, այլ անցնում նախավերջին հարկը։Երկու հարևանների միջև վեճեր են առաջանում, բայց պետությունն այստեղ չի խառնվում՝ ստեղծելով հավելյալ տարբեր խնդիրներ։ Եվ այսքանից հետո, անամոթաբար, նրանք նոր հարկային բեռ են ավելացնում քաղաքացու ուսերին։ Այսինքն, կոնկրետ ես կարող եմ արձանագրել, որ Նիկոլի իշանությունն ու իր կողմից բերված լակոտակրատիան հատուկ ծրագիր ունեն՝ ժողովրդի վրա ծառացած խնդիրներով ու պարտավորություններով կյանքը բարդացնելու բոլոր հնարավոր պայմաններն ապահովել։ Այն, ինչի մասին իրենք բարձրաձայնում և կոկորդ պատռելով խոստանում էին երկրի իշխանությունը զավթելիս և գողանալիս, հիմա հաջողությամբ մոռացել են։ Հիմա երկրի ինքնահռչակ վարչապետն, ինչպես տեսնում ենք՝ ԱԺ բարձր ամբիոններից, Կառավարության նիստերից ու նաև կենդանի լայվերից հոխորտում է քաղաքացիների վրա ու մեղադրում նրան իր՝ որպես երկրի ղեկը վերցրածի սեփական ձախողումների մեջ։ Կորոնավիրուսային վարակի ողջ ընթացքում մենք տեսանք, որ այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, ի վիճակի չէ հոգալու քաղաքացու հոգսը։ Քաղաքացին մենակ է մնացել ոչ միայն վարակիչ և մահաբեր վիրուսի, այլև դրա արդյունքում առաջացած տնտեսական կոլապսի առաջ և սա այն պարագայում, երբ նա ավելի քան երկու ամիս աշխատանք չի ունեցել։ Կառավարությունը նրան փակել է տանը և ասել՝ գնա նստի տանը, բայց պարտաճանաչ կերպով վճարի կոմունալներն ու բանկային վարկերը, հաց կեր և կերակրի ընտանիքիդ անդամներին, դիմակ և ձեռնոցներ գնիր ու ժամը մեկ փոխիր, ինչպես նաև ալկոգել օգտագործիր։ Որևէ բան խախտելու դեպքում էլ քեզ կտուգանենք, եթե հանկարծ տուգանքդ չվճարես մենք դատական հայցերի հարկադիր կատարման միջոցով կրկնապատիկը կգանձենք։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացուն հասցնեն ծայրաստիճան հուսահատության և ստացվում է, որ քաղաքացին ազգադավ ծրագիր իրականության մեջ է ապրում։

-Մենք քննարկեցինք գույքահարկի մասին օրենքում փոփոպությունների ազդեցությունը քաղաքացու վրա, իսկ ինչպե՞ս կարող է այն ազդել տնտեսական համակարգի կամ տնտեսվարողների գործունեության վրա, որովհետև մասնագիտական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գույքահարկի բարձրացումը շղթայական էֆեկտով հարվածելու է անշարժ գույքի ողջ շուկային՝ շինարարական բիզնեսներին, վարձով տրվող տներին ու տարածքներին, իսկ սա էլ իր հերթին անմիջապես՝ ռեստորանային ու սրճաարանյին բիզնեսներին։

-Ամբողջովին համամիտ եմ հնչեցված վերլուծության բոլոր կետերի հետ և այս ցուցակին պետք է ավելացնել նաև հյուրանոցային բիզնեսի ոլորտը նույնպես։ Ստացվում է, որ տնտեսությունը զարգացնելու և ներդրումներ ապահովելու փոխարեն համատարած փակվում են արդեն իսկ կայացած և գործող բիզնեսի ոլորտները։ Հարկային բեռով և մաքսատուրքերի ավելացումներով այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ տնտեսվարողներն այլևս չկարողանան բիզնես իրականացնել, ինչը իսկապես կոլապսի կհանգեցնի երկրի տնտեսական համակարգը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի բնակչության այն հատվածը, որ կարողանում էր ինչ - որ չափով փոքրիշատե գումար վաստակել և գործատեղով ապահովել որոշակի թվով մարդկանց սահուն կերպով տապալվի։ Մեր ազգաբնակչությունը մնում է ծայրաստիճան աղքատ և, եթե մի մասն այս իրավիճակի հետ չհամակերպվի, կհեռանա երկրից։

Այսինքն, զարկ է տրվում արտագաղթին։ Փոխարենը մենք տեսնում ենք, որ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի Հայաստան ներգաղթած Հնդկաստանի քաղաքացիները, մուսուլման ազգերն ու ստորին կաստաների ներկայացուցիչները կարողանան այստեղ և՛ բիզնես ծավալել, և՛ նպաստավոր ապրելու աշխատանքային պայմաններ ունենան։ Ամեն ինչից վեր՝ այն, որ տնտեսությունն է քայքայվում, աշխատատեղերն են փակցվում, արտագաղթի հեռանկարն է ահագնանում, այսինքն այս մարդը հավելյալ ամեն ինչ անում է, որպեսզի մեր թշնամու ծրագիրն իրականանա։

Այս բուրգի վերևում ես միայն մի իրականություն եմ տեսնում՝ Նիկոլին կամ Իլհամ Ալիևն է վճարում, կամ նրա կողմից միջնորդավորված որոշակի ուժ։ Եվ, քանի որ ինքը որևէ սրբություն չունեցող անձնավորություն է, նա ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտանիքի, ո՛չ զավակի զգացողություն չունի, հակառակ պարագայում սրբապիղծ կոնվենցիաները թաքուն ու գաղտնի չէին վավերացվի,ընդ որում՝ հանրային կարծիքն ընդգծված ձևով անտեսելով, ուրեմն, այս մարդը բացառապես բոլոր ոլորտներում հատուկ ծրագիր է իրականացնում՝ իրականություն դարձնելով մեր ազգադավ թշնամու վաղեմի նպատակը։