Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ
Գազի 1000 խորնարադ մետրի դիմաց առաջարկված 275 դոլար գնով ընկերությունը նախատեսում է 10 տարում ունենալ 60 մլրդ դրամի մարժա եւ զուգահեռ իրականացնել 230 մլրդ դրամի ներդրումներ, առանց որի ապագայում կարող են առաջանալ մատակարարումների հետ կապված խնդիրներ, ինչը չի եղել կանոնավոր մատակարարումների պահից սկսած (1997 թվականից): Այս մասին հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ խնդիրները կապված են փոխադրման համակարգի մաշվածության հետ: «Ներդրումներին զուգահեռ՝ անհրաժեշտ է իրականացնել նաեւ ընթացիկ ծախսերը: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի եւ սպառողների շահերը, իսկ այսօր իրավիճակը օգտակար է միան սպառողին»,- նշեց նա:
Թադեւոսյանը պարզաբանեց, որ առաջարկվող գնի դեպքում հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ ընկերությանը 1000 խորանարդ մետր գազից մնում է միայն 55 դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար