Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության ներկայացրած փաթեթով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում նշել նաև Հանրային ծառայության համարանիշը:
Օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում հունիսի 3-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ծննդի պետական գրանցման ակտում և ծննդի վկայականում, ի թիվս այլ տվյալների, ծնողների համաձայնությամբ՝ նշել նաև Հանրային ծառայության համարանիշը: Երեխայի հանրային ծառայության համարանիշն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի Հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը»,- ասաց Դանիելյանը:
Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար