Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից
Հարկային մարմիններն իրենց հսկողությունն առավելապես ուղղելու են դեպի ռիսկային հարկ վճարողները: Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից:
Այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ նշելով, որ վարչարարության հետ կապված այս ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել:
«Պետական եկամուտների կոիմիտեն դեռ ապրիլին հայտարարել էր, որ մինչև 1.5 մլն դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկվճարողների նկատմամբ հարկային պարտավորությունների գանձման որոշումներ չեն կայացվելու: Մենք դա հայտարարել ենք, և այդպես էլ անում ենք: Մայիս ամսվա դրությամբ առկա էր ապառք ունեցող մոտ 26 հազար հարկ վճարող: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՊԵԿ-ը պարտավորությունների գանձման որոշումներ չի կայացնի»,- ասաց Արթուր Մանուկյանը:
Այս ընթացքում կատարվել են նաև օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն կհաշվարկվի 0.04 տոկոսի չափով: Միաժամանակ, օրենսդրական փոփոխությամբ, կուտակած հարկային պարտավորությունների դեպքում արգելանք դնելու շեմը 500.000 դրամից բարձրացվել է մինչև 1.5 մլն դրամի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար